12:48 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լուսանկարների ցուցադրություն Գյումրիում

Ադրբեջանցիների լուսանկարները Գյումրի չեն բերվել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Գյումրիում կազմակերպված ցուցադրությունը միավորել է 5 երկրի լուսանկարիչների, որոնց շարքը կարող էին համալրել նաև ադրբեջանցիները։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում սեպտեմբերի 12-ին բացվեց «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրությունը, որը միավորում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչներին:

«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Լուսանկարներում ներկայացված են տվյալ երկրներին բնորոշ սոցիալական խնդիրները` ԼԳԲՏ խնդիրներ, անօթևանություն, սով, քաղաքական հետապնդումներ, կյանքը գաղութում և այլն:

Открытие фотовыставки фотографов из 5 стран Люди. Места. Действия. (12 сентября 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրություն

Ցուցադրությունը կազմակերպել է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան գործընկերության Կիևի գրասենյակի համագործակցությամբ:

Открытие фотовыставки фотографов из 5 стран Люди. Места. Действия. (12 сентября 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրություն

«Մտահաղացումը ծնվել է հիմնադրամի Կիևի գրասենյակում՝ հավատարիմ մնալով հիմնադրամի սոցիալ-դեմոկրատական գաղափարների տարածմանը: Հենց դրանով էլ պայմանավորված ցուցահանդեսը միավորում է 5 երկրների ֆոտոլրագրողներին՝ ներկայացնելով իրենց երկրների խնդիրները, սոցիալական անհավասարությունն ու իրավունքների սահմանափակումը»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համակարգող Լիանա Բադալյանը:

Գյումրիում շահագործման հանձնվեց նախկին վարչապետի երազած «կարմիր» փողոցը. Շիրազի թոռները ներկա էին

Նշենք, որ հիմնադրամն իր գրասենյակն ունի նաև Ադրբեջանում, սակայն ադրբեջանցիների աշխատանքներ ցուցադրված չէին: Պարզվում է` նրանք աշխատանքներ ներկայացրել են, բայց դրանք չեն համապատասխանել չափորոշիչներին։

Открытие фотовыставки фотографов из 5 стран Люди. Места. Действия. (12 сентября 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրություն

«Լուսանկարների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով, որպես պարտադիր պայման եղել է սոցիալական կոնտեքստը: Ադրբեջանը ներկայացրել էր աշխատանքներ, բայց այդ աշխատանքներում խնդիրներ ներկայացված չէին։ Գեղեցիկ ծաղիկներ էին, բնություն, այդ իսկ պատճառով դրանք ցուցադրության մեջ չընդգրկվեցին»,- նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան գործընկերության Կիևի գրասենյակի համակարգող Անդրեյ Մակարենկոն։

Նրա խոսքով` ցուցադրության նպատակն է առկա խնդիրները լուծել արվեստի միջոցով:

Նշենք, որ ցուցադրությունը Գյումրի տեղափոխվելուց առաջ ներկայացվել է նաև Կիևում:

Ըստ թեմայի

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին
«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում
Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. կարևորը՝ Մեղրիի ճակատագիրը չունենա
թեգերը:
լուսանկարիչ, Լուսանկար, Ցուցահանդես, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ