00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը

© Sputnik / Asatur YesayantsМосковский многонациональный праздник АБРИКОС-2018
Московский многонациональный праздник АБРИКОС-2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում 10–րոպեանոց մի տեսագրություն է հայտնվել, որում ինչ–որ անձինք դժգոհում են Երևանի սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, «Я люблю Москву» (Ես սիրում եմ Մոսկվան) գրությամբ ցուցանակ տեղադրելուց։ Ցուցանակը տեղադրվել է Մոսկվայի օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի օրը Երևանում նշվեց հիմնականում Հյուսիսային պողոտայում` քաղաքի կենտրոնում։ Դրանից հետո Facebook սոցիալական ցանցում հայտնվեց ոստիկանների և ինչ–որ անձանց վիճաբանության 10–րոպեանոց տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում հեռացնել ցուցանակը, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս։

Дни Москвы в Ереване (8 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում

Կադրից դուրս հնչող ձայնը մեկնաբանում է դեպքերը։ Կինն անընդհատ կրկնում է, թե Մոսկվայում նույն կերպ հետաքրքրվո՞ւմ են Երևանով, ինչպես հայերը Ռուսաստանի մայրաքաղաքով։

«Մոսկվայում սիրո՞ւմ են Երևանը։ Նման բան տեղադրո՞ւմ են Ռուսաստանում։ Երևանի օրեր նշո՞ւմ են Մոսկվայում», – հարցնում է նա։

Sputnik Արմենիան այս առնչությամբ դիմել է համապատասխան գերատեսչություններին, որոնք հաստատ գիտեն, թե ինչպես են Երևանը և Հայաստանը ներկայացված Ռուսաստանի մայրաքաղաքում։

Ի՞նչ պատասխանեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից ասացին, որ Մոսկվայում ամեն տարի Երևանի օրեր են անցկացվում, ծրագրերում ներառվում են մարզական և մշակութային միջոցառումներ, գործարար համաժողովներ, պարտադիր կարգով մեկնարկում են երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների համատեղ համագործակցության վերաբերյալ նախագծեր։

Երևանի օրեր են անցկացվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ անցկացվել են այս տարվա հունիսի վերջին։ Պետերբուրգյան միջոցառումներին պաշտոնական պատվիրակություն է ներկա եղել` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։

Երևանը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի քաղաք–գործընկերն է, Դոնի Ռոստովի քույր քաղաքը։

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների վարչության պատասխանը

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների ստորաբաժանումից էլ հայտնեցին, որ Հայաստանը Մոսկվայի առևտրատնտեսական վաղեմի գործընկերն է։ 2019թ–ի սկզբին Մոսկվայում գրանցվել է 30 ձեռնարկություն` կանոնադրական ֆոնդում հայկական կապիտալով։

2018թ–ի ամռանը ՌԴ մայրաքաղաքում Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնը։ Ի դեպ, փառատոնն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2006թ–ին։

Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

2005թ–ից ի վեր գրեթե ամեն տարի Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի տարածքում` Հեղափոխության հրապարակում, տեղի է ունենում հայ արտադրողների ապրանքների «Ոսկե նուռ» աշնանային ցուցահանդեսը` Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի ստորաբաժանման, առևտրի և ծառայությունների ստորաբաժանման և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցությամբ։

Մոսկվայի քաղաքապետարանը հաղորդում է նաև, որ քաղաքում կանոնավոր կերպով անցկացվում են տոնավաճառներ, որտեղ նաև գյուղմթերքն է ներկայացվում։

2018-2019թթ–ին Հայաստանի Հանրապետությունից հայտեր չեն ստացվել Մոսկվայի տարածքում տարածաշրջանային և մասնագիտացված տոնավաճառներ կազմակերպելու մասին։ Չնայած դրան, ի պատասխան ՌԴ–ում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի դիմումի, Մոսկվայի առևտրի և ծառայությունների բաժինը միջտարածաշրջանային տոնավաճառներում առևտրային կետեր է տրամադրել Հայաստանի մի շարք կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին, և նրանք ներկայացրել են իրենց արտադրած ապրանքները։

Երևանի քաղաքապետարանի պատասխանը

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` Երևանի քաղաքապետարանը պաշտոնական կայքի հղումներ է տրամադրել` Մոսկվայում (2013թ–ին և 2017թ–ին) և Սանկտ Պետերբուրգում (2013թ–ին, 2017թ–ին և 2019թ–ին) Երևանի օրերի տոնակատարությունների, ինչպես նաև Մոսկվայում «Ոսկե նուռ» փառատոնի մասին (2015թ–ին, 2017թ–ին և 2018թ–ին) նյութերով։ Քաղաքապետարանը նշում է, որ օրերի և փառատոների շրջանակում տեղի են ունեցել բազմաթիվ կլոր սեղաններ, հանդիպումներ և այլ միջոցառումներ։

Միայն ներկայացված փաստերը բավական են սպառիչ պատասխան տալու համար այն հարցին, թե որքա՞ն են Մոսկվայում տեղյակ Հայաստանի և Երևանի մասին։ Այս թեմայով բանավեճը բոլորովին անտեղի համարելով` այնուամենայնիվ հռետորական հարց է ծագում. այդ անձանց մոտ այդքան ակտիվ բողոք կառաջացնե՞ր այդպիսի նշանը, եթե Մոսկվայի փոխարեն ցուցանակ լիներ, օրինակ, Վիեննայի, Պրահայի կամ Մոգադիշոյի հանդեպ սիրո մասին։

© Photo : official site of Yerevan municipalityԵրևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է
Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է - Sputnik Արմենիա
1/11
Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է
© Photo : official site of Yerevan municipalityՍանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում պաշտոնական ընդունելություն, Սանկտ Պետերբուրգ, 2019 թվական
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում պաշտոնական ընդունելություն, Սանկտ Պետերբուրգ, 2019 թվական - Sputnik Արմենիա
2/11
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում պաշտոնական ընդունելություն, Սանկտ Պետերբուրգ, 2019 թվական
© Photo : official site of Yerevan municipality«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում, 2017 թվականի սեպտեմբեր
«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում, 2017 թվականի սեպտեմբեր - Sputnik Արմենիա
3/11
«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում, 2017 թվականի սեպտեմբեր
© Photo : official site of Yerevan municipality«Ոսկե նուռ» փառատոն, 2015 թվականի սեպտեմբերի 25
«Ոսկե նուռ» փառատոն, 2015 թվականի սեպտեմբերի 25 - Sputnik Արմենիա
4/11
«Ոսկե նուռ» փառատոն, 2015 թվականի սեպտեմբերի 25
© Photo : official site of Yerevan municipalityԿայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը, 2017 թվականի սեպտեմբերի 8
Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը, 2017 թվականի սեպտեմբերի 8 - Sputnik Արմենիա
5/11
Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը, 2017 թվականի սեպտեմբերի 8
© Photo : official site of Yerevan municipalityԵրևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7 - Sputnik Արմենիա
6/11
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
© Photo : official site of Yerevan municipalityФотовыставка «Ереванские эскизы» в рамках Дней Еревана в Москве (22 декабря 2017). Москва
Фотовыставка «Ереванские эскизы» в рамках Дней Еревана в Москве (22 декабря 2017). Москва - Sputnik Արմենիա
7/11
Фотовыставка «Ереванские эскизы» в рамках Дней Еревана в Москве (22 декабря 2017). Москва
© Photo : official site of Yerevan municipalityԵրևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7 - Sputnik Արմենիա
8/11
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
© Photo : official site of Yerevan municipalityДиректор Эрмитажа Михаил Пиотровский и мэр Еревана Тарон Маргарян в галерее культуры и искусства ''Урарту'' в Эрмитаже в рамках Дней Еревана в Санкт-Петербурге (4 июля 2013). Санкт-Петербург
Директор Эрмитажа Михаил Пиотровский и мэр Еревана Тарон Маргарян в галерее культуры и искусства ''Урарту'' в Эрмитаже в рамках Дней Еревана в Санкт-Петербурге (4 июля 2013). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
9/11
Директор Эрмитажа Михаил Пиотровский и мэр Еревана Тарон Маргарян в галерее культуры и искусства ''Урарту'' в Эрмитаже в рамках Дней Еревана в Санкт-Петербурге (4 июля 2013). Санкт-Петербург
© Photo : official site of Yerevan municipalityՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա–հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: 2013 թվականի հուլիսի 3
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա–հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: 2013 թվականի հուլիսի 3 - Sputnik Արմենիա
10/11
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա–հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: 2013 թվականի հուլիսի 3
© Photo : official site of Yerevan municipality«Ոսկե նուռ» ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 20
«Ոսկե նուռ» ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 20 - Sputnik Արմենիա
11/11
«Ոսկե նուռ» ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 20
1/11
Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է
2/11
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում պաշտոնական ընդունելություն, Սանկտ Պետերբուրգ, 2019 թվական
3/11
«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում, 2017 թվականի սեպտեմբեր
4/11
«Ոսկե նուռ» փառատոն, 2015 թվականի սեպտեմբերի 25
5/11
Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալահամերգը, 2017 թվականի սեպտեմբերի 8
6/11
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
7/11
Фотовыставка «Ереванские эскизы» в рамках Дней Еревана в Москве (22 декабря 2017). Москва
8/11
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 7
9/11
Директор Эрмитажа Михаил Пиотровский и мэр Еревана Тарон Маргарян в галерее культуры и искусства ''Урарту'' в Эрмитаже в рамках Дней Еревана в Санкт-Петербурге (4 июля 2013). Санкт-Петербург
10/11
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա–հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: 2013 թվականի հուլիսի 3
11/11
«Ոսկե նուռ» ցուցահանդես, 2017 թվականի սեպտեմբերի 20

Հ.Գ. Ցանկացած մարդ (նույնիսկ առանց պաշտոնական հարցումների) ընդամենը Google և Yandex որոնողական համակարգերում ամենապարզ որոնման արդյունքում կարող է հեշտությամբ տեղեկություններ ստանալ Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում Երևանի օրերի, Հայաստանի օրերի, Հայկական մշակույթի օրերի մասին։ Ռուսաստանի և Հայաստանի բազմաթիվ լրատվամիջոցները լուսաբանել են այդ իրադարձությունները։ «Սենսացիոն» տեսագրության հեղինակներն իրենց մերկապարանոց հայտարարությունները ստուգելու համար պարզապես կարող էին «գուգլել»։ Եթե, իհարկե, նրանք այդ հարցերն անկեղծ են հնչեցնում, ոչ թե այլ նպատակներով...

Լրահոս
0