13:31 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
157 0 0

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների առնչությամբ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ (հատկապես կարևոր գործերով) քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,– գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով մեղադրանք էր առաջադրվել Լևոն Սարգսյանին` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների խախտման համար` 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) և 311 պրիմ 2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)։

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Սարգսյանն իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը Սարգսյանի տեսակետը ներկայացրել է քննչական մարմնին։

Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի դեմ հարուցված ևս մեկ քրգործ կա։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Լևոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

Սերժ Սարգսյանի եղբոր գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ՀՔԾ

Ըստ թեմայի

Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե
Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել են որոշ ժամանակով լքել Հայաստանը
6 միլիոն 800 հազար դոլար ավանդի պայմանագրեր` Սերժ Սարգսյանի եղբորորդու բնակարանում. ՊԵԿ
թեգերը:
Լևոն Սարգսյան, Երևան, Դատարան, կալանավորել, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ