00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցмедведь
медведь  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արագած լեռան վրա արջի զոհը դարձած տղայի նշանածը՝ Մաուգոժատան պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. Մաուգոժատա Լուժինցկան և Պյոտր Բարլոգան արդեն երկու տարի է՝ միասին էին ապրում: Տուն էին կառուցում, պատրաստվում ամուսնանալ, երազում էին երեխաներ ունենալու մասին: Սիրում էին ճամփորդել, բացահայտել նոր վայրեր. այս  երկու տարիների ընթացքում հասցրել էին 20 երկիր այցելել: Հայաստանի մասին շատ էին լսել, բայց չէին եղել: Որոշել էին՝ համատեղ հաջորդ ուղևորությունը պիտի հենց դեպի Հայաստան լինի:

Экспедиция на Арагац - Sputnik Արմենիա
Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է

Լեհ զույգը Հայաստան էր ժամանել երեքշաբթի օրը՝ վաղ առավոտյան:

«Մենք լեռների սիրահար ենք. Արագած բարձրանալը Պյոտրի միտքն էր. համացանցում հետաքրքիր տեղեկություններ էր կարդացել, որ դա քայլարշավի համար լավ տեղ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մաուգոժատան:

Նա վերհիշում է Արագած բարձրանալու ու սարսափելի միջադեպի մանրամասները: Ասում է՝ Պյոտրն առջևից էր քայլում.

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի քաղաքացիների վրա. կա վիրավոր

«Պյոտրը հանկարծակի կանգ առավ, դեպի աջ թեքվեց ու բարձր գոռաց: Արջը հանկարծակի հարձակվեց նրա վրա, ու նրանք երկուսով սկսեցին գլորվել ներքև»,-պատմում է Մաուգուժատան, որն առաջին վայրկյաններին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Ամեն բան շատ արագ է տեղի ունեցել.

«Ես կարծում էի, թե արջը երկուսիս էլ կուտի: Բայց նրանք գլորվեցին, հետո արջը մի կողմ փախավ: Երևի թե կատարվածից ինքն էլ էր վախեցել: Ես մոտեցա Պյոտրին ու 911 զանգահարեցի, բայց արդեն ուշ էր»,-պատմում է Մաուգոժատան:

Ասում է, որ ամեն բան շատ արագ է տեղի ունեցել՝ մոտ 1 րոպեում: Կատարվածից անմիջապես հետո աղջիկը կապ է հաստատել Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ: Հայաստանում ընկերներ էլ ունի, ովքեր օգնում են կարգավորել բոլոր փաստաթղթային հարցերը՝ սիրելիի մարմինը Լեհաստան տեղափոխելու համար: Ասել են, որ գործընթացը դեռ մի քանի օր կտևի: Մինչ այդ Մաուգոժատան Հայաստանում կմնա:

Бурый медведь Ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ

«Նա իմ կյանքն էր»,- իր տխուր պատմության վերջում ասում է սիրելիին կորցրած լեհուհին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին:  Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդի դին Աշտարակում է, որտե՞ղ է աղջիկը

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է:

Լրահոս
0