06:55 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյան, Վալերի Օսիպյան. արխիվային լուսանկար

Վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ներկայացրել նախագահին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
198 0 0

Թե ինչ պաշտոններ է զբաղեցրել արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և որքան եկամուտ է հայտարարագրել այս տարի, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատվել է աշխատանքից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրամանն է ներկայացրել նրա ազատման միջնորդագիրը։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Օսիպյանի հրաժարականի պատճառների մասին մամուլում որոշ լուրեր են շրջանառվում, համաձայն որոնց` նրա ու վարչապետի մեջ խնդիրն Ամուլսարի շուրջ է եղել։

Նշենք, որ Օսիպյանը 2018–ի մայիսի 10-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո էր նշանակվել ոստիկանապետ։

«Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանությունից կախված են իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողությունը, և ես շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը: Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք, դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,–Օսիպյանին նշանակելու առիթով ասել էր Փաշինյանը։

Մինչ այդ` 2012–ի սեպտեմբերից մինչ 2018–ի մայիսը, Վալերիյ Օսիպյանը զբաղեցնում էր Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Օսիպյանի հրաժարականի հարցը Անվտանգության խորհրդի նիստում չեն քննարկել

Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2016–ի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասի գրավման ժամանակ պատանդ վերցված ոստիկանների թվում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա «Սասնա ծռեր» խմբի կողմից ազատ է արձակվել հուլիսի 23-ին:

2009-2010 թթ. Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոն, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատարի, 2011-2012 թթ.-ին` Երևանի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ է եղել։

Նշենք, որ Վալերիյ Օսիպյանն այս տարվա մարտի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր հայտարարագիրը։ Նա 2018–ի մայիսի 5-ից՝ պաշտոնը ստանձնելու օրվանից հետո հայտարարագրել էլ 16 500 դոլարի փոխառություն։ Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 1 450 000 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 9 475 600 դրամ: Որպես աշխատանքի վարձատրություն Օսիպյանը հայտարագրել է 6 570 963 դրամ, իսկ պաշտոնյայի տարեկան եկամուտը կազմել է 6 897 051 դրամ:

2018–ի տարեկան հայտարարագրի համեմատ, 2019–ին ավելացել է Օսիպյանի կողմից հայտարարագրված դրամական միջոցների չափը։ 2018–ի մարտի 26-ին ներկայացրած հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 300 եվրո և 1 450 000 դրամ, փոխառությունների չափը՝ 15 մլն դրամ է կազմել, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել են 4 379 966 դրամ։

Ըստ թեմայի

Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը
Օսիպյանը կադրային լուրջ փոփոխություններ է արել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, ՀՀ Ոստիկանություն, Վալերի Օսիպյան

Գլխավոր թեմաներ