17:59 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Կայանը միացվել է նախատեսված ժամկետից 2,5 օր շուտ։ Դրան նպաստել է հայ և ռուս մասնագետների համակարգված աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին։ Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որը կայանի վերանորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն է։

Կայանի ռեակտորը կարող է աշխատել մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնել է ԱՊՀ երկրներում «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի ղեկավար Վլադիմիր Բերդովը։ 

2019 թվականի ապրիլից ԱԷԿ-ը հիմնանորոգման հերթական փուլ է  անցնում։ Ռեակտիվ սարքից բացի, կայանում արդեն ստուգվել է մոտ հինգ հազար միավոր սարքավորում։ Մաշված սարքերի փոխարեն շարունակում են գնել նորերը։

Գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցներն արդեն փոխարինվել են։ Դրանից հետո վառելիքի նույն քանակի կիրառման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 15%–ով։

«Աշխատանքները շարունակվում են: Կարելի է ասել, որ նախագծի  իրականացման արդյունքում Հայաստանի ԱԷԿ–ը կհամապատասխանի համաշխարհային բոլոր ստանդարտներին։ Այս ամենը հնարավոր կլինի միայն հայ և ռուս մասնագետների արհեստավարժ աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-ասել է Բրեդովը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին նշել է, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուսաստանցի մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։

«Հայկական ԱԷԿ-ը ՀՀ համար ռազմավարական նշանակության օբյեկտ է: Այսօր կայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշել է Հակոբ Վարդանյանը։

Ռուսաստանը ԱԷԿ–ի վարկի համար Հայաստանին տարկետում կտա. էներգետիկայի նախարար

Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։ 2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն՝ նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։

Ըստ թեմայի

Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
«Արարատ–Անտիտեռոր». Հայաստանում ԱՊՀ համատեղ հակաահաբեկչական վարժանք կանցկացվի
Փաշինյանի ու Պուտինի միջև «թարմ» հարաբերություններ են. դեսպանի բացառիկ հարցազրույցը
Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան
թեգերը:
էլեկտրաէներգիա, Ռուսաստան, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)

Գլխավոր թեմաներ