08:49 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում

«Ժամանակի մեքենա ենք ստեղծում». ինչ տեսավ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Հանրային հեռուստաընկերությունը խորհրդային հեռուստաեթերի արխիվային ձայնագրությունների զանգվածային թվայնացում է իրականացնում։ Հհ վարչապետը շրջել է Հանրայինում և ծանոթացել նոր նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերություն էր այցելել։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ վարչապետը եղավ հին ձայնագրությունների արխիվային պահոցում, ինչպես նաև դրանց թվայնացման կենտրոնում։

Հայաստանի կենտրոնական հեռուստատեսությունը եթեր է հեռարձակվում 1957 թվականից, իսկ հաղորդումները սկսել են ձայնագրել 60–ականների կեսերից։

«Մեզ մոտ է հավաքված Հայկական ԽՍՀ կենտրոնական հեռուստատեսության գրեթե ամբողջ եթերը մինչև 80-ականներ», – նկատեց Գրիգորյանը։

Հաղորդումների թվայնացումն իրականացվում է Ճապոնիայի հետ համագործակցության ծրագրով ստացած ժամանակակից տեխնիկայի օգնությամբ։ Թվայնացման հետ մեկտեղ վերականգնվում է նաև պատկերը` մաքրվելով ժապավենի վրա առաջացած հետքերից։

Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել

«Այս հին տեսագրությունները պարբերաբար ցուցադրելու ենք հանրային հեռուստաընկերության եթերում», – ասաց Գրիգորյանը։

«Փաստորեն իսկական ժամանակի մեքենա է», – ժպտաց Փաշինյանը, որի համար միացրել էին 1969 թվականի երաժշտական հաղորդումը։

Վերջերս արխիվներում մի ժապավեն են գտել, որում մարշալ Բաղրամյանը (Առաջին հանրապետության ժամանակ Բաղրամյանը հայկական բանակի սպա էր) պատմում է Սարդարապատի ճակատամարտի մասին։ Սա Սարդարապատի ճակատամարտի ականատեսի միակ տեսաձայնագրությունն է։

Հեռուստաընկերությունում իրականացնում են նաև 70-ականների գունավոր ձայնագրությունների գունային գամմայի խորացում։ Այսօր նման մշակում է անցնում չհնացող «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը։

«А вы рваните с Артаком в Армению, и дело с концом», – տեսնելով բոլորին հայտնի կադրերը` Փաշինյանը, որ լուրջ դեմքով էկրանին էր նայում, լայն ժպտաց։

Հաջորդ տաղավարում հյուրերի ականջին հասան հետևյալ խոսքերը. «Մեր բոլոր ռեսուրսներն ուղղում ենք անվտանգության ուժեղացմանը ու այդ շան որդիներին բռնելուն». այստեղ էլ ամերիկյան հերթական ֆիլմի հնչունավորման աշխատանքներն էին ընթանում։

Վերջում Փաշինյանը նկատեց, որ բյուջեի նոր մուտքերից հետո Հանրային հեռուստաընկերության նախագծերի ծախսերն ավելացնել հնարավորություն է առաջացել։

1 / 5
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն հին հեռուստաեթերից հատվածներ է ցուցադրում հատուկ թողարկման շրջանակում։

Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»

Ըստ թեմայի

Աշխատանքից ազատվելուց հետո բոլորը Հեգել ու Կանտ են դառնում. Նիկոլ Փաշինյան
Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով
Ինչու է Նիկոլ Փաշինյանի որդին Երևան եկել. պարզաբանում է Վլադիմիր Կարապետյանը. տեսանյութ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ