00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավորին

© Sputnik / Asatur YesayantsСудья Анна Данибекян наблюдает за выступлением адвоката Айка Алумяна на судебном заседании по делу "1 марта" (20 сентября 2019). Еревaн
Судья Анна Данибекян наблюдает за выступлением адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը վստահ է, որ գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում դատավոր Աննա Դանիբեկյանի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպան Հայկ Ալումյանն այս մասին հայտարարեց այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Քոչարյանին կալանքի տակ թողնելու որոշման հրապարակումից հետո։

«Դուք այն թևի տակ եք գտնվում, որ քաղաքական հալածանքի է ենթարկում Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ դատարան գոյություն չունի։ Այն ամբողջովին ճնշված է գործադիր իշխանության կողմից։ Իմ պաշտպանյալը զրկված է Հայաստանի Հանրապետությունում դատարանի իրավունքից», – ասաց Ալումյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան այդ հայտարարությանն ասաց, որ պաշտպանները կկարողանան միջնորդություն ներկայացնել Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստին` հոկտեմբերի 7-ին։

Реакция Роберта Кочаряна на оглашение решения суда о его освобождении под залог (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց փաստաբան Հովհաննես Խուդոյանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝  Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր որոշումը, որով անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը` նշելով, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների։

Այս որոշումը հիմք ընդունելով ՝ Քոչարյանի փաստաբաններն Ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էին անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Դատարանը, սակայն, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին հրապարակված որոշմամբ մերժել էր պաշտպանների միջնորդությունը։

«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել

Լրահոս
0