11:44 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
ՀԿԵ

Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագիրը կարող է վաղաժամ խզվել. նախարարություն

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
250 0 0

Ավելի վաղ RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը տարբերակներ է մշակում Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը վաղաժամ խզելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվում և մշակվում են մի շարք տարբերակներ, այդ թվում և` փոխնախարարի նշածը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավելի վաղ այդ մասին գրել էր RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Իբր նման որոշումը կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ։

RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. «Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիայի պայմանները կատարվում են», – ասել էր Տոկարևը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հարավկովկասյան» երկաթուղի ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասել էր, որ ՀԿԵ–ն աշխատում է սովորական ռեժիմով, պայմանագիրը խզելու կամ այլ բանի համար որևէ նախադրյալ չկա։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Սերգեյ Վալկոն 3 տարի ժամկետով վերանշանակվել է ՀԿԵ գլխավոր տնօրեն։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ Ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:

Ըստ թեմայի

Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ
Տրամադրվել է բացառապես փաստական տեղեկատվություն. Քննչական կոմիտեն պատասխանում է ՀԿԵ–ին
Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան
թեգերը:
Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Նախարար, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ