15:54 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Գյումրու օր

Ինչ է առաջարկում հիասքանչ Գյումրին իր հյուրերին և որ վայրերում արժե լուսանկարվել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13910

Ավազոտ լողափներից սելֆիներն արդեն հոգնեցրե՞լ են։ Ուզում եք ոչ ստանդարտ լուսանկարնե՞ր ունենալ։ Կոլորիտային Գյումրին կարող է լուսանկարների սիրահարներին նոր բաներ առաջարկել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Եթե շատ եք սիրում ճանապարհորդել ու մտերիմներին ցույց  տալ անսովոր լուսանկարներ, միաժամանակ նախընտրում եք ոչ ծեծված ուղղություններ, ապա ճիշտ ժամանակն է մեկնել Հայաստանի հյուսիս՝ Գյումրի։

Այս քաղաքի յուրահատուկ է  նրանով, որ այստեղ շատ լավ է պահպանվել պատմությունը, ընդ որում` ոչ միայն խորհրդային տարիների, այլև այն ժամանակներից, երբ քաղաքը Ալեքսանդրապոլ հպարտ անուն էր կրում` ռուսական ցար Նիկոլայ II–ի կնոջ պատվին։ Ի դեպ, ճարտարապետության տեսանկյունից՝ այդ ժամանակաշրջանը համարվում է քաղաքի «ոսկե դարը»։

Այսպիսով` այստեղ հիանալի ներկայացված է  ոչ միայն վաղ խորհրդային, այլև ուշ կայսերական ժամանակի ճարտարապետությունը, այնպես որ, պահպանված ճարտարապետության սիրահարները հաստատ հիացած կլինեն։

Дом XIX века на улице Абовяна, Гюмри
Գյումրի. 19-րդ դարի շենք՝ Աբովյան փողոցում

Պետք է նշել, որ թեև վերջին շրջանում Գյումրին գնալով ավելի գրավիչ է դառնում  զբոսաշրջիկների համար, սակայն այնտեղ չես տեսնի տեսախցիկներով մարդկանց մեծ ամբոխներ զբոսավարների հետ, այնպես որ, ոչինչ չի խանգարի վայելել ինքնատիպ քաղաքի մթնոլորտը։ Իսկ ճանապարհորդության մասին ամենալավը կարող են պատմել լուսանկարները։ Sputnik Արմենիան առաջարկում է  լուսանկարվելու համար հինգ տեսարան, որոնք առավել ճշգրիտ են արտացոլում հայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։

Աբովյան փողոց

Улица Абовяна в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրի. Աբովյան փողոց

Այս դյութիչ ու կոլորիտային փողոցը հայտնի է իր տներով, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է պատմել հետաքրքրասեր հյուրին իր պատմությունը։ Հենց  այստեղ են գտնվում Ասլամազյան քույրերի պատկերասրահը, քաղաքային բաղնիքը, «Ֆրանսիա» հյուրանոցը, քաղաքային ակումբի զարդանախշերով լի շենքը, ունևոր քաղաքացիների երկհարկ տները...

Իհարկե, այստեղ հետաքրքիր լուսանկարներ անելու բազում տարբերակներ կան, ու թերևս ամենատպավորիչ տեսարանը նայում է դեպի Վարդանանց հրապարակ, մասնավորապես՝ դեպի Ամենափրկիչ վեհ եկեղեցին։

Ռուսթավի փողոց

Улица Руставели в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու Ռուսթավելի փողոցը

Այստեղ կան XIX դարում ու XX դարի սկզբին կառուցված՝ սև տուֆից գեղեցիկ շենքեր, որոնք կառուցել են ունևոր քաղաքացիները։ Սակայն այս փողոցն այլ պատճառով է հայտնվել մեր հնգյակի մեջ։ Վերականգելուց հետո դրա երկու կողմերում լապտերներ են տեղադրել, որոնք հին նմուշով են պատրաստվել։

Улица Руставели в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու Ռուսթավելի փողոցը

Ցերեկը սա պարզապես գեղեցիկ է, իսկ գիշերը, երբ լույսերը վառվում են ու լուսավորում հին սալարկ փողոցը, թվում է, թե սա աշխարհի ամենառոմանտիկ քաղաքն է։

Սև բերդ

Եթե բարձրանաք 1834 թվականին ռուսական իշխանության կողմից կառուցված Սև բերդի մոտ, ապա կարելի է  ոչ միայն լուսանկարվել այդ պատմական կառույցի ֆոնին, այլև անմահացնել քաղաքը՝ վերևից։ Թեև, մեր կարծիքով, լուսանկարները մռայլ բազալտե միջնաբերդի ֆոնին՝ շատ ավելի տպավորիչ են։

Ночное освещение Черной крепости в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրի. Սև բերդի գիշերային լուսավորությունը

Սև բերդը մի քանի տարի առաջ մշակութային կենտրոն է  դարձել: Գիշերն այն լուսավորվում է։ Եվ եթե կարողանաք որսալ պահն իր ամբողջ գեղեցկությամբ՝ հաստատ կկարողանաք ցանկացած մարդու տպավորել անսահման գեղեցիկ, միստիկ լուսանկարներով։

Գորկի այգին

Парк Горки в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու «Գորկի» այգին

Քաղաքի հնագույն այգին  գտնվում է բարձունքի վրա, ինչի շնորհիվ էլ ստացել է  իր անվանումը։ Այն իր այցելուներին կտանի դեպի ոչ շատ հեռու անցյալ։ Մասնավորապես, ձեզ կթվա, որ հայտնվել եք նախորդ դարի 40–50–ականներում։ Այստեղ կան ռետրո ոճով հեռախոսախցիկներ, նստարաններ, իսկ ատրակցիոնները քիչ տեղ են պահպանվել։ Դրանք անգործության մատնված չեն, բավական է խնդրել մի տեղ թփերում թաքնված օպերատորին, որն, անկասկած, դեռ խորհրդային տարիներից միացնում ու անջատում է այդ կարուսելները, ու դրանք ձեր աչքի առաջ կկենդանանան։

Парк Горки в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Գյումրու «Գորկի» այգին

Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Դարավոր ծառերով լի այս այգում լուսանկարվելու համար բազում անկյուններ կան։ Ոչ մի դեպքում բաց չթողնեք հունական ոճով ռոտոնդան, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի «Մայր Հայաստանն» ու Սև բերդը։ Խորհրդային տարիներին, երբ քաղաքը Լենինական էր կոչվում, ռոտոնդայի դիմացի հրապարակը հայտնի պարահրապարակ էր, որտեղ հավաքվում էին հյուսիսային մայրաքաղաքի առաջադեմ երիտասարդները։ Հենց դա ենք տեսնում Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմում,  որում նկարահանվել է Ֆրունզիկ Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։

Տեքստիլի կոմբինատ

Заброшенный текстильный комбинат в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Լքված տեքստիլի կոմբինատը

Լքված տեքստիլի կոմբինատը, որը ժամանակին կերակրում էր Լենինականը, մեր ցանկի ամենահակասական կետն է։ Առաջին հայացքից այն հիանալի գոթական վայր է ֆոտոսեսիա անելու համար։ Այն խորհրդային Լենինականի արդյունաբերական հզորության ու հետխորհրդային տարիներին քաղաքի ղեկավարության ու բնակիչների ագահության վկան է։

Аллея, ведущая к заброшенной текстильной фабрике в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Լքված տեքստիլի կոմբինատ տանող ծառուղին

Այն ստեղծվել է 1924 թվականին ու դարձել Խորհրդային միության տեքստիլային պրոֆիլի ամենախոշոր միավորումներից մեկը։ 1984 թվականի դրությամբ, կոմբինատը յոթ հազար աշխատատեղ էր ապահովում, ինչն օգնել է Լենինականի զարգացմանը 1918-1921 թվականների թուրքական օկուպացիայից հետո։ Լենինականը Անդրկովկասի տեքստիլային արդյունաբերության կենտրոնն էր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասավ Գյումրի. կառույցի մասնագետները հայրաքաղաքում են

Այսօր այդ շենքերը, որոնք վաղ խորհրդային ճարտարապետության հիանալի նմուշներ են, ասես ուրվականների հանգրվան լինեն։ Շենքերն իրենք իրենցով էլ հիշեցնում են ուրվականների, որոնք համառորեն անտեսում են ժամանակն ու մարդկանց։ 

Ֆաբրիկայի ամբողջ տարածքն առանձնացված է ժապավենով, իսկ շենքների մոտ տանում է մի փոքր, բայց շատ հաճելի ծառուղի` խճանկարներով ու գեղեցիկ լապտերներով։ Երկու կողմերից ծառերով պատված լքված շինությունների ֆոնին այն առեղծվածային ու դյութող է թվում, ասես ճանապարհ դեպի կախարդական գաղտնիք...

Ըստ թեմայի

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին
Ադրբեջանցիների լուսանկարները Գյումրի չեն բերվել
Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի
Ինչ միջոցառումներ են նախատեսված Անկախության օրը Գյումրիում
թեգերը:
Լուսանկար, Անկախության օր, Գյումրի

Գլխավոր թեմաներ