00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

© Sputnik / Karine HarutyunyanВыставочный зал новой и новейшей истории Армении в музее истории
Выставочный зал новой и новейшей истории Армении в музее истории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին անձնագիրը տրվել է Վազգեն Առաջինին։ Նա անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո այն նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Առանց շեփորահար Աշոտ Միրզոյանի շեփորի ձայնի («Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտության) ոչ մի հանրահավաք չէր սկսվում, իսկ 1991–ի Անկախության հանրաքվեից առաջ հանրահավաքները համախմբում էին հայ ժողովրդին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյանը պատմում է, որ հայտնի շեփորը տարիներ առաջ Միրզոյանը նվիրել է թանգարանին։

© Sputnik / Karine HarutyunyanԱշոտ Միրզոյանի շեփորը` Հայաստանի պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Աշոտ Միրզոյանի շեփորը` Հայաստանի պատմության թանգարանում

«Շեփորահարը մի օր այցելել էր թանգարան և նայում էր մեր ցուցադրությունները։ Անկախության օրն արված լուսանկարներից մեկում նա ճանաչել էր իրեն` տանիքի վրա կանգնած, հիշել այդ օրը։ Հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ շեփորը պետք է նվիրի թանգարանին»,–պատմեց Գալստյանը։

Նա նշեց նաև, որ ճակատագրի բերումով` Միրզոյանն այժմ ԱՄՆ–ում է ապրում, սակայն հաճախ է այցելում Հայաստան և հենց իրենց թանգարան։ Նա ասում է, որ շեփորի ձայնն է նրան հայրենիք կանչում։

© Sputnik / Karine HarutyunyanՍեդա Գալստյանը
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Սեդա Գալստյանը

Սեդա Գալստյանը նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանն ունի Երրորդ հանրապետության սրահ, որտեղ էլ պահվում է ինչպես շեփորը, այնպես էլ անկախության մյուս սիմվոլները։ Գալստյանի խոսքով` այդ սրահ այցելողներին ավելի շատ հետաքրքրում է Անկախության հռչակագիրը, որտեղ 12 դրույթներով նշված է նորանկախ Հայաստանի «ճանապարհը»։

«Հռչակագրի առաջին կետն է` «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն: ՀՀ–ն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»: Հռչակագրի հենց բնօրինակը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ստորագրությամբ, նախագահականի աշխատակազմից նվիրեցին մեզ` ի պահ»,–ասաց տիկին Գալստյանը։

© Sputnik / Karine HarutyunyanՀայաստանի անկախության հռչակագիրը` Պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Հայաստանի անկախության հռչակագիրը` Պատմության թանգարանում

Ներկայացված է նաև առաջին նախագահի գրիչը, որով ստորագրվել է հռչակագիրը, ինչպես նաև անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշ, որտեղ հանրությունը «Այո» կամ «Ոչ» ասելու ընտրություն ուներ։ Նշենք, որ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 94 տոկոսից ավելին «Այո» էր ասել անկախանալու գործընթացին։

© Sputnik / Karine HarutyunyanՀայաստանի 3–րդ Հանրապետության գերբը` Հայաստանի պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Հայաստանի 3–րդ Հանրապետության գերբը` Հայաստանի պատմության թանգարանում

Պատմության թանգարանում ևս մեկ եզակի նմուշ է պահպանվում` անկախ Հայաստանի առաջին անձնագիրը, որը տրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին։ Անձնագիրը թանգարանին Վազգեն Առաջինն է նվիրել, երբ դրա վավերականության ժամկետն անցել է։

© Sputnik / Karine HarutyunyanԱնկախության քվեաթերթիկը` Հայաստանի պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Անկախության քվեաթերթիկը` Հայաստանի պատմության թանգարանում

Բացի այդ, ՀՀ–ի առաջին սիմվոլները` եռագույնն ու զինանշանն են պահվում թանգարանում, ինչպես նաև` Անկախության օրվա հիշարժան դրվագներն անմահացրած մի շարք լուսանկարներ։ «Լուսանկարներից առանձնանում է մեկը, որտեղ Վազգեն Առաջինը Մյուռոնօրհնեքի արարողություն է կատարում, այդ օրվա Մյուռոնօրհնեքի արարողությունը, ի դեպ, նվիրված էր Անկախությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ Մյուռոնի օրհնությունը վերապահվում էր միայն Եկեղեցու նվիրյալ առաջնորդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,–ասաց նա:

© Sputnik / Karine HarutyunyanՎազգեն Վեհափառի լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Վազգեն Վեհափառի լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանում

Երրորդ հանրապետության սրահում հենց Անկախության օրվան նվիրված դասեր են հաճախ անցկացնում ինչպես դպրոցականները, այնպես էլ ուսանողները։

Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991թ.–ի սեպտեմբերի 21–ին։

© Sputnik / Karine HarutyunyanՎազգեն Վեհափառի անձնագիրը` Հայաստանի պատմության թանգարանում
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Վազգեն Վեհափառի անձնագիրը` Հայաստանի պատմության թանգարանում

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

© Sputnik / Karine HarutyunyanՀայաստանի պատմության թանգարան
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են - Sputnik Արմենիա
Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: Մեկ դարի ընթացքում սա Հայաստանի երկրորդ անկախությունն էր: Առաջինը 1918 թվականի մայիսին էր:

Լրահոս
0