01:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Стройка компании Лидиан Армения

«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

© Photo: Lydian Armenia official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
56 0 0

Վարչապետը նշեց, թե չեն պատրաստվում Ամուլսարի հանքը փակել միայն այն պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չկա։ Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ վերջնական որոշում հանքը շահագործվելու է։

«Մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել միայն այն պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում։ Եթե ունենանք արգելելու հիմք, կարգելենք։ Իմ ամենամեծ դժբախտությունն Ամուլսարի հարցի առնչությամբ այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը. մի մասն ասում է` աշխարհը քանդվի էլ, Ամուլսարը սար է մնալու, մյուս մասն էլ ասում է` Ամուլսարը հանք է դառնալու»,–ասաց նա։

Փաշինյանի հիշեցրեց, որ քանիցս ասել է, որ պետք է գնալ ճշմարտության հետևից և հասկանալ` դա էկոլոգիական աղե՞տ է, թե՞ ոչ։

Վարչապետը բերեց Թեղուտի հանքի օրինակը` ասելով, որ երբ արձակուրդում էր, Թեղուտի հանքի առնչությամբ այնպիսի աղմուկ էր բարձրացվել, որ քիչ է մնացել` արձակուրդն ընդհատի ու վերադառնա աշխատանքի։ «Կառավարության անդամներ էին մտել իմ սենյակ ու ասում էին` հենց հիմա Թեղուտի հանքը պետք է փակել, քանի որ հազարավոր զոհեր են սպասվում։ Պարզվեց` ճիշտ չեն ասում այդ մարդիկ։ Այսինքն` հիմա մենք Ամուլսարի հարցում պետք է տեղեկացված որոշում կայացնենք։ Ես ճնշման տակ չեմ գործել ու չեմ գործի»,–ասաց նա։

Ի դեպ, Փաշինյանն այժմ ԱՄՆ–ում է մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ պետք է ելույթով հանդես գա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը սեպտեմբերի 12–ին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր` պնդումները, թե Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է, ճշմարիտ չեն, քանի որ նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն արդեն փլուզված կլիներ։

Իսկ ավելի վաղ` օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

«Քանի կանք, ոչ մի հանք». բողոքի երթ Երևանում. տեսանյութ

Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)

Ըստ թեմայի

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին
Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»
«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին
թեգերը:
Լոս Անջելես, ԱՄՆ, «Էլարդ» ընկերություն, Լիդիան, Ամուլսար, «Թեղուտ» ընկերություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ