12:40 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
377 0 0

Փաշինյանը նշեց, որ հայաստանյան հեղափոխության` որևէ մեկի կողմից կազմակերպված լինելու առնչությամբ կա երկու վարկած։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն է հայտնել հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Այս մասին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբևէ հանդիպե՞լ է Սորոսի հետ, քանի որ կարծիքներ են հնչում, որ հայաստանյան հեղափոխության հետևում հենց նա է կանգնած։

Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»

Հայտնել էինք, որ տարվա սկզբում` հունվար ամսին, Փաշինյանը մեկնել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի` շվեյցարական Դավոս՝ գլխավոր խորհրդարանի ուղեկցությամբ։ Դավոսում էլ տեղի էր ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։

«Դավոսի ֆորումից առաջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել։ Բայց աշխատանքային գրաֆիկս շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա` հանդիպման խնդրանքը բավարարել»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Սորոսի` հեղափոխության հետևում կանգնած լինելուն` Փաշինյանը նշեց, որ կա երկու վարկած. առաջին վարկածն այն է, որ դավադրությունների տեսության հեղինակներն ասում են՝ հեղափոխությունն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են ձեզ հայտնի հեղափոխությունները։ Իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, ըստ Փաշինյանի, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, քանի որ նրանք էլ ասում են՝ չհասկացան, եթե հեղափոխությունն իրենք չեն արել, ապա այդ ով է  համարձակվել առանց իրենց թույլտվության որևէ տեղ հեղափոխություն անելու։

«Այնպես որ, բոլոր կողմերին խնդրում և կոչ եմ անում հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում, իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով  արեց հեղափոխությունը և ինչպես դա արվեց։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերով և այս պատմությունը մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, նրանք ընդամենն ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց , ըստ նրա, հայ ժողովուրդըն արդեն  նետել է պատմության աղբանոցը, որտեղից նրանք դուրս չեն գալու։

Ջորջ Սորոս
© Sputnik / Сергей Гунеев

Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»

Հիշեցնենք, որ շատերը Ջորջ Սորոսին մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015թ. Ուկրաինայի նախագահը նրան պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, 2015թ. ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչել էր անցանկալի։

Ըստ թեմայի

Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը
Տեր-Պետրոսյանի վերակենդանացումը Փաշինյանի «թավշյա» ձեռքո՞վ. ի՞նչ թակարդ է լարում ՀԱԿ-ը
Հայաստանի դատական համակարգի «սև խոռոչները», կամ ինչ փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո
ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը
Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են
թեգերը:
Սփյուռք, ԱՄՆ, Սորոսի հիմնադրամ, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ