00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայոց Ձորի մարզպետը որոշել է լքել պաշտոնը․ հեռանալուց առաջ նա պարզաբանում է գրել

© Sputnik / Andranik GhazaryanГубернатор Вайоц Дзора Трдат Сагсян
Губернатор Вайоц Дзора Трдат Сагсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց պատմությունից հետո Տրդատ Սարգսյանը գերադասել է հրաժարվել մարզպետի պաշտոնից՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ ինքը կապ չունի փոխգնդապետի ծեծի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Տրդատ Սարգսյանը վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։ Ինչպես հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել է նա։

Սարգսյանը նշել է, որ իր համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել հայրենի Վայոց Ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։

Ереванский госпиталь Мурацан - Sputnik Արմենիա
«Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է». բժիշկ

«Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։ Հայաստանի Հանրապետությանը և Վայոց Ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց Ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր»,- գրել է նա։

Սարգսյանը վստահ է, որ Վայոց Ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։

Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

Գրառման վերջում նա նշել է, որ աղոթում է Արա Մխիթարյանի ապաքինման համար։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որն այժմ կոմայի մեջ է։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան

Լրահոս
0