09:16 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.98
  • EUR529.50
  • RUB7.52
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Մանվել Գրիգորյանի փաստաբանները դատարանում ներկայացրին, թե կոնկրետ որ անշարժ գույքերն են ցանկանում ազատել կալանքից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդեցին կալանքից ազատել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը։

Համապատասխան միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական հերթական նիստում ներկայացրեց փաստաբան Լևոն Բարսեղյանը։

«Մենք ցանկանում ենք նշված գույքը վարձակալական հիմունքներով տալ տիրապետման այլ անձանց»,– ասաց փաստաբանը` ներկայացնելով միջնորդության մեջ հիշատակվող գույքերի հասցեները։

Բոլոր 7 տարածքները գտնվում են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դրանցից 6-ը հասարակական նշանակության տարածքներ են` գրասենյակներ, խանութներ, մեկը` տաղավար Նար Դոսի 3/1 հասցեում։

Նշենք, որ ցանկում հիշատակված Մաշտոցի 19 հասցեում էլ գործում է «Երկրապահ Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թվարկված 7 գույքից 5-ը Մանվել Գրիգորյանի անունով է, 2-ը` Գրիգորյանին պատկանող կազմակերպության:

Միջնորդության քննարկումը դատարանում շարունակվում է։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով այսօր դարձյալ բացակայում է դատական նիստից։

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ից Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշումը սարերի հետևում չէ

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են
Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են դատի տալ Էջմիածնի քաղաքապետին
Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան
թեգերը:
խանութ, Դատարան, Մանվել Գրիգորյան, Մանվել Մամոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ