03:30 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սևան

Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամը բյուջեին 3 միլիարդից ավելի վնաս է պատճառել

Zohrap Yeganyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
118 0 0

2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ինը միլիարդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում խախտումների ծավալը գումարային արտահայտությամբ կազմում է 3,314.000 000 դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, որտեղ ամփոփվել են իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։

Համաձայն այդ ուսումնասիրությունների` նշված ժամանակահատվածում կատարվել են ոչ մրցակցային կամ «ձևական» գնումներ, անարդյունավետ ծախսեր, փաստացի գրանցված, բայց չիրականացված գնումներ, անգործությունից ծնված կորուստներ, բարձր աշխատավարձեր և այլն։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ։

Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա

Նշենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։

2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։

Ըստ թեմայի

Հայ ինժեներների «խելացի» ակվարիումը. ձկների համար այլևս պետք չէ մտահոգվել
Ստեփանավանում ձկների անկման փաստը հաստատվել է. սատկած ձկները տարվել են փորձաքննության
Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, բյուջե, չարաշահում, Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), ձուկ, Սևան

Գլխավոր թեմաներ