15:47 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողով

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

© Sputnik / Janna Poghosyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Ռուս փորձագետները ժամանել են Երևան` Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուս մասնագետները հայ գործընկերներին կներկայացնեն իրենց փորձը դատական փորձաքննության ոլորտում։ Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել ռուսական պատվիրակություն` Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Ռոսինսկայայի և Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ուսովի գլխավորությամբ։

Ռուսաստանի հայերին պետք է հնարավորություն տալ ուսումնասիրելու մայրենի լեզուն. Սանդիկով

Конференция в честь 15-летия Национального бюро экспертиз Армении (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողով

Քրեագիտության մասին ավելի քան տասը գրքերի հեղինակ Ելենա Ռոսինսկայան Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին նվիրեց իր վերջին մենագրությունը` Քաղաքացիական և Արբիտրաժային դատարաններում փորձաքննությունների օրինակների և մեթոդիկաների ժողովածու, ինչպես նաև հայ գործընկերներին հրավիրեց հաջորդ տարի Ռուսաստանում տեղի ունենալիք նմանատիպ համաժողովի։

 Елена Россинская на конференции в честь 15-летия Национального бюро экспертиз Армении (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Ռոսինսկայա

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ, սարսափելի է անգամ հիշելը, 1974թ–ին։ Երկրում շատ բան է փոխվել։ Ուրախ եմ, որ կրկին գտնվում եմ հայոց հողում, այն էլ` նման կարևոր առիթով»,–ասաց Ռոսինսկայան։

Հայկական սփյուռքի ներուժը չի կարելի չօգտագործել. Զարեհ Սինանյանը կայցելի Ռուսաստան

Ալեքսանդր Ուսովը Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի անունից շքանշանով պարգևատրեց Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին` «դատական փորձաքննության զարգացման մեջ ունեցած ավանդի համար»։

Конференция в честь 15-летия Национального бюро экспертиз Армении (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Ալեքսանդր Ուսովը Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի անունից շքանշանով պարգևատրեց Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին` «դատական փորձաքննության զարգացման մեջ ունեցած ավանդի համար»

«Մեր ոլորտում կարևոր է ավանդույթները պահպանելը և բազմացնելը։ Մենք ուզում ենք այդ յուրահատուկ շքանշանով մեր շնորհավորանքները հայտնել։ Հուսով ենք` մեր հայ գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կլինի»,–հայտարարեց Ուսովը։

Елена Россинская и  Александр Усов на конференции в честь 15-летия Национального бюро экспертиз Армении (25 сентября 2019). Еревaн
© Sputnik / Janna Poghosyan
Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Ռոսինսկայան և Դատական փորձաքննության ռուսական դաշնային կենտրոնի առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ուսովը

Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի 15–ամյակի պատվին կազմակերպված համաժողովը կտևի երեք օր։ Մասնակիցները կքննարկեն քրեական, քաղաքացիական և միջնորդական գործընթացում դատական փորձաքննության մեթոդիկաները, դատական համակարգչային–տեխնիկական, հաշվապահական, կենսաբանական փորձաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև կդիտարկեն դատական փորձագետների ուսուցման հայեցակարգերը բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության շրջանակում։

Ըստ թեմայի

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը
Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն կա. ԱԳ նախարար
ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա. Մնացականյան
Ադրբեջանը կարո՞ղ է ՀԱՊԿ–ում կարգավիճակ ստանալ. պատասխանում է ՌԴ փոխվարչապետը
Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ
թեգերը:
համաժողով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ