00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան

© Sputnik / Aram NersesyanБеседа с журналистами министра здравоохранения Арсен Торосян после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн
Беседа с журналистами министра здравоохранения Арсен Торосян после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի, որոնցից բուժվում է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն` հայտնելով, որ նրա առողջական վիճակն իր ուշադրության կենտրոնում է։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել. արդեն դժվարությամբ է խոսում. Բաղդասարյան

«Նախ` օրենքով սահմանված կարգով մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը, երկրորդ` ՔԿՀ–ից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո նա մշտական հսկողության տակ է` թե՛ ԲԿ–ի բժիշկների, թե՛ իր նախընտրած բժիշկների և թե՛ արտերկրից հրավիրվածների։ Վիճակը գնահատվում է կայուն, անհանգստանալու որևէ խնդիր չկա»,– ասաց Թորոսյանը` պատասխանելով Մանվել Գրիգորյանի առողջությունը միտումնավոր վատացնելու մեղադրանքներին։

Նախարարը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում մահվան սպառնալիք չկա, բայց կան խրոնիկ բազմաթիվ հիվանդություններ։

Թորոսյանը հայտնեց, որ հերթական փորձաքննության համար Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը Հայաստան է հրավիրել ֆրանսիացի մասնագետի։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն առողջապահության նախարարին մեղադրում են իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվող անօրինականությունների ու անգործության համար։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Նրանց խոսքով` պաշտպանական կողմն արդեն 3 գրություն է ուղարկել առողջապահության նախարարին, բայց պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք` ամիսներ առաջ կալանավայրում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման փաստն արձանագրել էր առողջապահության նախարարի ուղղակի հրամանով ստեղծված բժշկական խումբը։

Министр обороны Давид Тоноян прибывает в Черную крепость на праздничные мероприятия Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան

Այս եզրակացության հիման վրա Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ ևս բժշկական կոնսիլիումն արձանագրել էր առողջական վիճակի վատթարացում։

Գրիգորյանն այսօր չի կարողանում քայլել ու նույնիսկ սայլակով ներկայանալ դատական նիստերին։

Նրա փաստաբաններն առողջական վիճակի հիմքով դատարանին միջնորդել էին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել 25 մլն դրամ գրավով։ Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։

Ս.թ. հունիսի 6–ից Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։

«Կարծում եմ` Սերժ Սարգսյանը որոշ ժամանակ անց կբացահայտի դա». Գալուստ Սահակյան

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Լրահոս
0