23:47 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
160 0 0

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելը խոստանում է լուրջ դիվանագիտական գործարք դառնալ հանրապետության համար։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն բացելը ճիշտ և վաղուց հասունացած քայլ էր։ Իսրայելը լուրջ գործոն է Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովելու գործում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն կբացի Իսրայելում։ Այսօրվա դրությամբ Երևանն այդ մերձավորարևելյան երկրում ներկայացնում է ոչ ռեզիդենտ դեսպանը։

Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն է բացվելու. ՀՀ արտգործնախարար

Փորձագետը հիշեցրեց, որ Իսրայելն Ադրբեջանի խոշոր ռազմատեխնիկական գործընկերն է, որի հետ Հայաստանը հակամարտության մեջ է։

«Չափազանց անլուրջ կլինի անտեսել պետության հետ ցանկացած կապ, որը թեկուզ մասամբ, բայց կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Ավելին, ես կարծում եմ, որ դեսպանատուն բացելու մասին որոշումը պետք է ավելի վաղ կայացվեր»,-ասաց Մեքոնյանը։

Ռազմական գործոնից բացի, Իսրայելն առաջատար տեխնոլոգիական գերտերություններից է։ Այն լուրջ ձեռքբերումներ ունի գյուղատնտեսության, բժշկության ոլորտներում։ Հրեական պետությունն ակտիվորեն օգտվում է այդ ձեռքբերումներից որպես արտաքին քաղաքական գործիքներ։ Հայաստանի համար Իսրայելի հետ համագործակցությունը թվարկված ոլորտներում բավական արդիական հարց է։

 «Միևնույն ժամանակ, Իսրայելի հետ լավ հարաբերությունները կարող են յուրահատուկ կամուրջ դառնալ Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության համար։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ այդ պահը քննարկվել է դեսպանատուն բացելու նախապատրաստական աշխատանքների ժամանակ»,-ասաց Մելքոնյանը։

Իսրայելին Հայաստանը հետաքրքրում է առաջին հերթին որպես Իրանին սահմանակից երկիր։ Երկրորդ` իսրայելցիները հանգիստ կարող են խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների վրա՝ օգուտ քաղելով իրենց սպառազինությունների իրացումից։

Եվս մեկ գործոն է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որի հետ Իսրայելը մտադիր է համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի մասին։ Մեր զրուցակիցը ենթադրում է, որ այդ դեպքում Հայաստանը կարող է բնական կամրջի դեր խաղալ։

Անդրադառնալով արաբական երկրների հնարավոր արձագանքին, որոնց հետ Երևանն ավանդաբար սերտ հարաբերություններ ունի, փորձագետը նշեց, որ Հայաստանն անհանգստանալու առիթ չունի։

Չնայած ձևական հռետորաբանությանը՝ արաբական երկրների զգալի մասը կապեր ունի հրեական պետության հետ` օրինակ, նույն Եգիպտոսը, որտեղ մեծ հայ համայնք կա։

Ինչ վերաբերում է Իրանի՝ Հայաստանի մերձավոր հարևանի և առանցքային գործընկերոջ դիրքորոշմանը, ապա Մելքոնյանը ենթադրեց, որ Հայաստանի իշխանությունն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է տարել դիվանագիտական և ռազմադիվանագիտական ուղիներով։ Նրա կարծիքով՝ Իրանն ըմբռնումով կմոտենա Երևանի որոշմանը՝ հաշվի առնելով երկրի շրջափակումը և արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։

«Իհարկե, պայմանով, որ Հայաստանը չի գնա Իսրայելի հետ կտրուկ մերձեցման, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Բայց դա քիչ հավանական է»,-եզրափակեց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ-ի ապրիլին։ Իսրայելը նույնպես դեսպանատուն չունի Երևանում։

Ըստ թեմայի

Հայաստանը Կատարում դեսպանատուն կունենա. ծախսերի մեծ մասը և 2 մեքենա կտա Կատարը
Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում Երևանը հիմա դեսպանատուն բացում
Հայաստանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում. հարցը ոչ թե «երբն» է, այլ «որտեղը»
Հայաստանը որոշել է ակտիվացնել շփումներն Աֆրիկայի հետ. Եթովպիայում դեսպանատուն կհիմնվի
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Սերգեյ Մելքոնյան, Արցախ, Ադրբեջան, Զենք, Դեսպան, դեսպանատուն, Իսրայել, Հայաստան

Գլխավոր թեմաներ