00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկություններն առերևույթ վկայում են, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik.  2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք առերևույթ վկայում են, որ Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Զինծառայողի մահվան կապակցությամբ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

«Այսինքն առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում»,– հայտնում է Աբրահամյանը։

Այսպիսով, Դատախազությունում հարուցվել է վարույթ`ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Դատախազի խորհրդականը նաև հայտնում է, որ տվյալ հանցագործության վաղեմության ժամկետն անցած չէ, քանի որ դրա համար նախատեսված է ցմահ ազատազրկում, իսկ ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանքի դեպքում հարցի լուծումը թողնվում է դատարանին։

Երեք անձ մեքենայով հետապնդել են 24-ամյա երիտասարդին, կրակոցներ արձակել ու ծեծել

Հիշեցնենք` 2019 թվականի սեպտեմբերին դատախազություն էր ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը` կից թարգմանված փաստաթղթերով։

Հենց այս դիմումից էլ հայտնի էին դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Ինչ վերաբերում է Աղամալ Հարությունյանին, նա 2001թ–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն էր, ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
ԵՄԿ փոխնախագահի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, ապա սպանվել, ըստ ականատեսների, «Պրիվետ, Ռոբ» ասելու համար։

Պաշտոնական վարկածով` Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով այն բանի համար, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի վրա ընկել է, գլխով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել, դեմքը` հոշոտված

Լրահոս
0