ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի առիթով: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից»,– ուղերձում նշել է Փաշինյանը:
Վարչապետն իր ուղերձում նշել է, որ այս հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Փաշինյանը նաև անդրադարձել է այս տարվա մայիսին Չինաստան կատարած իր այցին և նախագահի հետ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ դրանք հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի առիթով վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին։
Կառավարությունն ընդունեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը