04:15 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Դպրոց

Սինգապուրի փորձագետները կներգրավվեն Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Արայիկ Հարությունյանը Սինգապուրի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երեք պայմանավորվածություն է ձեռք բերել։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Սինգապուրի փորձագետները կներգրավեն Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հանդիպման ժամանակ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրել հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Բացի այդ, բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակման առումով էլ սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը։ Մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

թեգերը:
Ուսուցիչ, Արայիկ Հարությունյան, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Հայաստան, Սինգապուր

Գլխավոր թեմաներ