19:07 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ձերբակալում

Վայոց Ձորում փոխգնդապետի ծեծկռտուքի գործով ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

CC BY-SA 2.0 / houstondwiPhotos mp / Handcuffs and a Car
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ է ստացել ևս երկու սպա:

ԵՐԵՎԱՆ, 2 Հոկտեմբեր — Sputnik. Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Զավեն Գրիգորյանը Մխիթարյանի քրգործով Վայոց Ձորի նախկին մարզպետի` արդեն իսկ կալանավորված  օգնականի` Հարություն Գրիգորյանի եղբայրն է։

«Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ միջադեպին նաև Զավեն Գրիգորյանի մասնակցության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձորի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ (մարզպետի օգնական) վիճաբանության ժամանակ։ Պարզվել է` վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ են ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:

Քրեական գործով շարունակում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:

Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որն այժմ կոմայի մեջ է։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

Հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի. Տոնոյանը` փոխգնդապետի հետ կատարվածի մասին

Ծեծկռտուքին մասնակցելու մեջ լրատվամիջոցները շրջանառում էին նաև Վայոց Ձորի մարզպետի` Տրդատ Սարգսյանի անունը, որը հերքել էր շրջանառվող լուրերը։ Մարզպետը դեպքից հետո` սեպտեմբերի 24–ին, հրաժարական էր տվել։

Ըստ թեմայի

Փոխգնդապետը դիզվառելիք ու բենզին է հափշտակել. նա կալանավորվել է
Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան
«Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է». բժիշկ
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Ծեծկռտուք, Հայաստան

Գլխավոր թեմաներ