00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը. Մարության

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019 թվականի հուլիսից քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի ինչպես նաև գործունեության  համար անհրաժեշտ այլ պայմանների  ուսումնասիրությունը և գույքագրումը, որն ավարտվել է օրեր առաջ։ 

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով  լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում, քաղաքապետի պաշտոնական էջում։

Он-лайн пресс-конференция «Санитек» - Sputnik Արմենիա
Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը

Քաղաքապետը նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ  աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։

Վերը նշված փաստերը քաղաքային իշխանությանը ստիպել են ուսումնասիրել` արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը։

«Սանիթեքի» ղեկավարն ասել է՝ մինչև երբ է շարունակվելու բոյկոտը. նամակ քաղաքապետին

Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հուլիսից քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի ինչպես նաև գործունեության  համար անհրաժեշտ այլ պայմանների  ուսումնասիրությունը և գույքագրումը, որն ավարտվել է օրեր առաջ։ 

Մարությանի խոսքով` աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը  և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած` անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին  համապատասխան ծառայությունների մատուցումը։

«2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, պայմանագրերով նախատեսված  ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենսդրությամբ  «մասնագիտական փորձառություն» և «ֆինանսական միջոցներ», որակավորման չափանիշների  սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ»,–խախտումները թվարկել է Հայկ Մարությանը` նշելով, որ հենց այդ ամենն էլ իր համար հիմք են հանդիսացել ընկերության հետ պայմանագիրը լուծարելու համար։

Мусорный бак компании Санитек - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի պաշտոնյաներն օգնել են «Սանիթեքին» խաբել պետությանը

Քաղաքապետն իր այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները  և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական  ինքնակառավարման մասին օրենքով։

Քաղաքապետարանը «Սանիթեքում» ուսումնասիրություն կանի

Հիշեցնենք`Հայաստանի դատախազությունը սեպտեմբերի 27–ին հայտարարություն էր տարածել, ըստ որի` քաղաքապետարանի պաշտոնյաները 2013թ. և 2015թ. փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, իբր «Սանիթեքի» ունեցած ռեսուրսներն ու պահանջվող որակավորումները համապատասխան են ներկայացվող պահանջներին։ Դրանից բացի, պայմանագրերը կնքվել են առանց անհրաժեշտ բանկային երաշխիքի։

Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., վերահսկողություն չեն իրականացրել կատարված նկատմամբ: Արդյունքում` տարիներ շարունակ համայնքային բյուջեից «Սանիթեք Ինթերնեշնլ»  և «Սանիթեք SARL» ընկերություններին վճարվել են չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Компания Санитек - Sputnik Արմենիա
«Սանիթեքն» ու քաղաքապետարանը հերքում են. աշխատակիցները մնում են առանց աշխատավարձերի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` համայնքին պատճառել են շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս։

«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում այս հիմքով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  2-րդ մասով, 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասով:

Переполненный мусорный бак в Ереване - Sputnik Արմենիա
Քիչ է մնացել. «Սանիթեքն» արբիտրաժային դատարանով քաղաքապետարանին վախեցնել չի կարող

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:

Սեպտեմբերի 2–ին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ:

Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը

«Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատել էր որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստացել, որ այն ունենալու է իր իրավական հետևանքները:

Լրահոս
0