05:42 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Վթարված մեքենաներ, արխիվային լուսանկար

Դիտավորյալ բախվել է կանանց «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներին ու գումար պահանջել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
483 0 0

Քաղաքացին, որը դիտավորյալ ավտովթարներ է կազմակերպել Հայաստանում, գումար է պահանջել ինչպես վարորդներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններից։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«ՀՀ քաղաքացին 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցողին, իր վարած «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարորդը, ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 000 դրամի գումար` պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:

ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել

Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերևույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ քաղաքացիներն արծաթյա ձուլակտորները ոսկով են պատել ու վաճառել. ԱԱԾ–ի բացահայտումը

 

Ըստ թեմայի

Հայտնի ապրանքանիշների տարաներով անհայտ ծագման յուղեր են  վաճառել, ՊԵԿ պաշտոնյան իմացել ու «աչք է փակել». ԱԱԾ
ԱԱԾ–ն այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ է կանխել
ԱԱԾ-ն Իրանից 4,2 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել Արցախում. տեսանյութ
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ավտոմեքենա, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ