15:15 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
457 0 0

Տավուշի մարզում կրկին զինծառայող է մահացել. նրան չեն էլ հասցրել հիվանդանոց տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,– գրել է նա։

Կողբի համայանքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երիտասարդը 28 տարեկան էր, վնասվածքը եղել է ծնոտի հատվածում։

«Հիվանդանոց չեն հասցրել տանել»,– ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Նրա խոսքով` երիտասարդն ամուսնացած չէր։

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կրակոցից

Ըստ թեմայի

Արցախում 20 տարեկան զինվոր է մահացել
Զինծառայողի մահվան կապակցությամբ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել
Արցախում մահացած զինծառայողը դեկտեմբերին պիտի զորացրվեր. մանրամասներ
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Մահ, զինծառայող, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ