ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում տաք ու չոր եղանակը շարունակվում է։ Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ից կբարձրանա 1-2 աստիճանով։
Մարզերում ամենաբարձր ջերմաստիճանը կլինի +31, որը կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։ Իսկ ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Արցախում, Սյունիքում և Շիրակում` + 25, + 26։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի ցերեկը կգրանցվի +29–ից + 31 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի։