08:44 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Արարատ Միրզոյան

«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (42)
37 0 0

ԱԺ նախագահը մեկնաբանել է, թե ինչ մտահոգություններ են դրվել Թովմասյանի պաշտոնանկության նախագծի հիմքում։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Թե ինչ հանգուցալուծում կունենա Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը, կախված է ՍԴ–ից։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Թե ինչ որոշում կընդունվի գործընթացի ավարտին, այդ հարցն արդեն ՍԴ–ի տիրույթում է»,– ասաց Միրզոյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ Հրայր Թովմասյանի հայտարարություններում քաղաքական տարրեր է նկատում։

«Նա արդար դատական համակարգի շահերից չի հանդես գալիս և չի պաշտպանում այդ համակարգի շահերը։ Մենք` որպես քաղաքական մարմին, ժողովրդին ներկայացնող մարմին, ունենք կասկածներ, որ Հրայր Թովմասյանի այսինչ, այսինչ, այսինչ գործողությունների հիմքում ընկած են այլ, քաղաքական դրդապատճառներ»,– ասաց Միրզոյանը։

Նա հենց այս պատճառաբանությամբ է մեկնաբանում ԱԺ–ի նախագիծը` հավելելով, որ Թովմասյանի գործողությունները միտված են կոնկրետ քաղաքական ուժի շահերը պաշտպանելուն։

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվել Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։

ԱԺ–ն քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ ներկայացնելու դիմումի որոշումը։

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018–ի փետրվարին։

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (42)

Ըստ թեմայի

«Քոչարյանի գործն առիթ էր». Հրայր Թովմասյանը խոսել է իր պաշտոնանկության պահանջի մասին
«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան
Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս
թեգերը:
ԱԺ, Արարատ Միրզոյան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ