20:43 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Атака на клуб Зеркало

«Հայելի» ակումբի վրա ձվեր են նետել

Youtube/ Hraparak daily
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17701

Տղամարդիկ պահանջել են փակել լրատվամիջոցը, որի ղեկավարը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Այս մասին նշված է hayeli.am կայքում։

Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

«Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է»,– նշում է կայքը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Նշենք, որ «Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թոմվասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսումնասիրում են հրապարակումը և այս պահին ստուգողական աշխատանքներ են իրականացնում։

«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան

Ըստ թեմայի

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր
Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս
ԱԺ–ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին
թեգերը:
Անժելա Թովմասյան, Հրայր Թովմասյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ