13:44 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Արման Թաթոյան

ՄԻՊ–ն արձագանքել է «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Թաթոյանը հորդորում է անհապաղ գործադրել օրենքով նախատեսված միջոցները` նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած ոտնձգությանը։

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է»,– նշել է Թաթոյանը։

Պաշտպանը շեշտել է, որ պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն։

Նշենք, որ միջադեպին արձագանքել է նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

««Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական»,– Facebook–ում գրել է Աբրահամյանը։

Մինչ այդ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ուսումնասիրում են հրապարակումը և այս պահին ստուգողական աշխատանքներ են իրականացնում։

Թովմասյան. «Ինձ ներկայացվող մեղադրանքներից անգամ հավերի ծիծաղը կգա»

Հիշեցնենք` այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբը դռների վրա` պահանջելով փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Նշենք, որ «Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թովմասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։

թեգերը:
Անժելա Թովմասյան, Արման Թաթոյան, «Հայելի» ակումբ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ