14:48 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Լրագրողներ, արխիվային լուսանկար

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությունը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Ժուռնալիստների միությունը տեղի ունեցածը համարում է մամուլի, լրագրողների, ազատ խոսքի դեմ ուղղված հռետորաբանության ու ատելության մթնոլորտի հետևանք, որը տևական ժամանակ առկա է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն` ազատ խոսքի դեմ։ Այս մասին նշված է միության տարածած հայտարարության մեջ։

Ժուռնալիստների միությունը նման գործողությունները գնահատում է որպես հետևանք այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։

«Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է»,– նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը։

Հիշեցնենք` այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբը դռների վրա` պահանջելով փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Նշենք, որ «Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թովմասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել
«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր
ԱԺ–ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին
թեգերը:
Ժուռնալիստների միություն, «Հայելի» ակումբ, Հայաստան

Գլխավոր թեմաներ