13:36 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Զորավարժություն

Հայաստանն ապացուցեց պահեստազորից հզոր բռունցք ստեղծելու կարողությունը. ռազմական փորձագետ

© Photo: official site of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
281 0 0

Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց գործերը, աշխատանքը և զինկոմիսարիատներ են ներկայացել հավաքների համար։ Այս փաստը խոսում է նրանց քաղաքացիական բարձր գիտակցության և պատասխանատվության մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ռազմավարական զորավարժությունները մի շարք չափանիշներով կարելի է աննախադեպ համարել, կարծում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 6-ը լայնածավալ վարժանքներ են անցկացվում ոչ միայն գործող բանակի ստորաբաժանումների, այլև պահեստազորի ներգրավմամբ։

«Նման մեծ զորահավաք չեմ հիշում։ Հայտնի է, որ զորավարժությունների ընթացքում հավաքվել են գործող բանակի անձնակազմի թվով պահեստազորայիններ։ Դա բավական բարդ առաջադրանք է, և ռազմական ղեկավարությունը կարողացել է հիանալի լուծել այն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ներսիսյանը։

Մեր զրուցակիցը հարցը դիտարկում է մոբիլիզացիոն ռեսուրսների գրագետ և օպերատիվ օգտագործման համատեքստում։ Հեշտ չէ զենքը «ծառայեցնել» այն մարդկանց, որոնք 5, 10 և 20 տարի առաջ են ծառայել բանակում։

«Տասնյակ հազարավոր մարդիկ թողել են իրենց գործերը, աշխատանքը և եկել են զինկոմիսարիատներ հավաքների համար։ Սա խոսում է նրանց քաղաքացիական բարձր գիտակցության և պատասխանատվության մասին։ Այդ առումով զորավարժությունները բավական հետաքրքիր էին», – կարծում է նա։

Ներսիսյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, նման վարժանքներ պետք է հաճախ անցկացնել։ Եվ ամենևին էլ կարիք չկա այսքան մեծ թվով պահեստազորայիններ հավաքելու։ Արագության համար կարելի է առանձին կատեգորիաներով հավաք անցկացնել, օրինակ` հրետանավորների հավաքել։ Բայց ակնհայտ է, որ պահեստազորի հետ պետք է աշխատել։

Զորավարժություններն առավելագույնս մոտեցված էին մարտական պայմաններին։ Ինչպես նշում է Ներսիսյանը, բնականաբար, իրական մարտական գործողությունները միշտ տարբերվում են վարժանքների ժամանակ մշակված սցենարներից. պատերազմի ժամանակ միմյանց են կրակում, իսկ զորավարժությունների ժամանակ միայն սեփական գործողություններն են մշակվում։

«Այնուամենայնիվ մարզումները թույլ են տալիս մշակել զորամիավորումների փոխգործակցության հմտությունները, մարտական գործողություններում արագ տեղակայվելու կարողությունը, օգտվել սպառազինությունից և ռազմատեխնիկայից։ Այդ ամենը շատ կարևոր են մարտական գործողությունների ժամանակ», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` ավելի վաղ Ադրբեջանում էլ է զորահավաք անցկացվել, բայց Հայաստանի զորավարժությունների նման լայնածավալ վարժանքներ այնտեղ չեն եղել։

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն այցելել է բանակային կորպուսի զորամասեր. լուսանկարներ
Ադրբեջանի դիվերսիան կանխած զինծառայողներից 4-ը հանդիպել են Բակո Սահակյանի հետ. լուսանկար
Հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին
Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ
թեգերը:
Զորավարժություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ