14:32 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.32
  • GBP618.26
  • EUR531.95
  • RUB7.48
WCIT նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ

WCIT-2019–ը մեկնարկել է. Փաշինյանն արդեն Հանրապետության հրապարակում է

© Sputnik / Arpi Rapyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
271 0 0

Հանրապետության հրապարակն արդեն բազմամարդ է: Հազարավոր մարդիկ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պատմության մեջ առաջին անգամ ականատեսը լինելու արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտության կատարմանը:

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ժամանեց  Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ՏՏ 23-րդ Համաշխարհային համաժողովի բացման հանդիսավոր համերգին:

WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը

«Հանրապետության հրապարակում մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին»,–գրել է վարչապետը` Facebook-ի իր էջից ուղիղ միացմանը կից։

Հիշեցնենք, որ նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։

WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ

WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը, որն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, Երևանում մեկնարկել է րոպեներ առաջ և կավարտվի ամսի 9-ին։ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։

թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)

Ըստ թեմայի

Հայաստանը 2000 հյուրի է սպասում, այդ թվում` Քիմ Քարդաշյանին ու Ալեքսիս Օհանյանին
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է
Երևան ժամանեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի առաջին հյուրը. լուսանկար
«Թանկագին հյուրեր ունենք». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Համերգ, Երևան, Հայաստան, WCIT 2019

Գլխավոր թեմաներ