22:10 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Տրդատ Սարգսյան

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարին

© Sputnik / Hayk Petrosyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Տրդատ Սարգսյանը հրաժարվում է մարզպետի պարտականություններից։ Հրաժարականի դիմումն արդեն գրված է։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։  Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Սարգսյանը։

Մարզպետի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին Սարգսյանը հայտնել էր դեռ սեպտեմբերի 24-ին Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։ Ինչպես հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել էր նա։

Հիշեցնենք` Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

Գործի շրջանակներում մարզպետի օգնականն ու նրա եղբայրը կալանավորվել են։

Ըստ թեմայի

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան
Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ
Վայոց Ձորում փոխգնդապետի ծեծկռտուքի գործով ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը
թեգերը:
Հրաժարական, Տրդատ Սարգսյան, Վայոց Ձոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ