00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին պաշտոնյան հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի սանիկը լինելու համար. փաստաբան

© Sputnik / Karen AvetisyanАдвокат Тигран Атанесян
Адвокат Тигран Атанесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է, որ Նորայր Փանոսյանին կալանավորելով` փորձ է արվում հոգեբանական ճնշում կիրառել Հրայր Թովմասյանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան քրեական հետապնդման է ենթարկվում միայն այն բանի համար, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ունենք ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում»,- ասաց նա՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ԱՆ Օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

Գործը, հիշեցնենք, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին:

Молоток судьи, архивное фото - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց

Փաստաբանը նշեց, որ փոխկապակցված անձն իրականում Փանոսյանի քեռորդին է, որը 2011թ-ին իսկապես գնել է աճուրդի հանված տարածքը 160 000 դոլարով։

«Փանոսյանի քեռու որդին ռուսաստանաբնակ գործարար է։ Այսինքն` պատահական մարդ չէր։ Նա իսկապես գնել է այդ տարածքը, ընդ որում` աճուրդում ներկայացված գնից ավելի բարձր արժեքով»,– ասաց փաստաբանը։

Աթանեսյանի խոսքով` նոտարական գրասենյակի տարածքը Երևանի քաղաքապետարանը փորձել էր վաճառել նոտարներին, որոնք դժգոհել էին ու պահանջել, որ այն անհատույց տրամադրվի իրենց։ Ապա տեսնելով, որ նոտարները չեն պատրաստվում գնել իրենց գրասենյակների տարածքները, քաղաքապետարանն այն վաճառել է աճուրդով։ Փանոսյանի ռուսաստանաբնակ ազգականն էլ գնել է։

Առաջադրված մեղադրանքով նախկին պաշտոնյան այժմ կալանավորված է։ Իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործն ու խափանման միջոցը փաստաբան Աթանեսյանը հետապնդում է համարում։ «Սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի անձի նկատմամբ, որը ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում»,– ասաց նա։

Судебный распорядитель началом судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա է ձերբակալվել

Ընդ որում` այդ «հետապնդումը» փաստաբանը կապում է բացառապես Հրայր Թովմասյանի և իր պաշտպանյալի կապի հետ։ 1994թ–ին Թովմասյանը եղել է Փանոսյանի հարսանիքի քավորը։

Փաստաբանի համոզմամբ` Փանոսյանին հետապնդելու նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելն է։

«Այդ մարդուն կալանավորելու իմաստը ո՞րն է, բացի նրանից, որ ինչ–որ մեկին ցավ պատճառեն, վատ վիճակում դնեն։ Հեշտ չէ իմանալ, որ քո «պատճառով» քո անմեղ ընկերը հայտնվում է բանտում»,– ասաց փաստաբանը։

Ասուլիսին մասնակցող «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ կալանքն իրավապահ համակարգում այսօր կիրառվում է ավելի շատ ապացույցներ ձեռք բերելու համար և ոչ որպես խափանման միջոց։

«Դրան գումարվում է նաև կոնկրետ անձի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու շատ կոնկրետ նպատակը»,– ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

Նորայր Փանոսյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0