06:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Քի Քարդաշյան

«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (167)
282 0 0

Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Հայաստանում պատմեց, թե ինչու է որոշել լրջորեն զբաղվել իրավաբանությամբ, խոսեց նաև իր զբաղվածությամբ պայմանավորված` երեխաների դաստիարակության դժվարությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Քիմ Քարդաշյանը որոշել է իրավաբանական կրթություն ստանալ, քանի որ կարծում է` իսկապես կարող է իր ներդրումն ունենալ  օրենքի կատարելագործման գործում։ Այս մասին նա լրագրողներին պատմել է այսօր, Երևանում անցկացվող համաժողովի շրջանակում։

«Ես իսկապես ուզում էի իրավաբանական կրթություն ստանալ, քանի որ որքան շատ եմ խորանում իրավական ոլորտի մեջ, այդքան ավելի շատ եմ հասկանում, որ կարող եմ շատ բան անել օրենքները դեպի լավը փոխելու համար»,–նշեց նա։

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հոր գործոնը չի ազդել նրա որոշման վրա (Ռոբերտ Քարդաշյանը հայտնի փաստաբան էր,–խմբ.), Քիմը պատասխանեց. «ինչ–որ չափով»։

«Գիտեմ, որ նա ամեն դեպքում կողջուներ որոշումս։ Տարիներ առաջ նա ինձ բացատրում էր, թե որքան բարդ մասնագիտություն է դա, բայց... Նա աշխարհի ամենալավ հայրն էր, նա կընդուներ իմ ցանկացած որոշում»,– ասաց Քիմը։

Որպես ընտանեկան թեմայի շարունակություն, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Քիմը մտավախություն չունի, որ հանրության և յուրաքանչյուր քայլը լուսաբանող ԶԼՄ–ների ուշադրությունը ապագայում բացասաբար կանդրադառնա նրա երեխաների վրա, հեռուստաաստղը պատասխանեց, որ ընտանիքն այդ հարցում մեծ դեր է խաղում։

Քիմը պատմեց, որ իր երեխաները մեծանում են իր զարմիկների և զարմուհիների հետ, մի մեծ ընտանիքի պես։

«Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի նրանք կյանքի մարդ լինեն, մեծանան բարի և իսկապես լավ մարդիկ։ Եվ դեռ ամեն ինչ մեզ մոտ ստացվում է, ինչով ես շատ եմ հպարտանում։ Նրանք ինքնահավան չեն, բավական նորմալ, ոչ այդքան հանգիստ (սրա վրա պետք է շատ աշխատեմ), սակայն ես լի եմ վճռականությամբ` անել հնարավոր ամեն բան, որպեսզի երեխաներս հիանալի մարդիկ դառնան», – ասաց նա։

«Լայքերի քանակն ինձ չի հետաքրքրում. թվերը բիզնեսի համար են». Քիմ Քարդաշյան

Քիմի խոսքով` հաշվի առնելով Քարդաշյանների ընտանիքի աստղային կարգավիճակը, իր քույրերը նույնպես հասկանում են իրենց առջև կանգնած խնդրի ողջ դժվարությունը, սակայն նրանք բոլորը միասին պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություն։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի երևանյան այցի հիմնական նպատակը մասնակցությունն է WCIT –2019 23-րդ համաժողովին։ «Գաղափարների շուկա» լիագումար նիստի շրջանակում նա հանդես է եկել «ԶԼՄ–ների, լրագրության և արվեստի վրա ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցության մասին» զեկույցով։ Ակնկալվում է, որ հաջողակ գործարարը Հայաստանում անձամբ կուսումնասիրի տեղական շուկան։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (167)

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար
Ինչպես են Քիմ Քարդաշյանին դիմավորում երկրպագուները Երևանում. տեսանյութ
«Իսկ ո՞ւր է Քարդաշյանը». Ալեքսիս Օհանյանն ընթրել է հայ գործարար կանանց հետ
Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում Երևանում
«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին
«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին
թեգերը:
համաժողով, երեխա, հայր, ելույթ, WCIT 2019, Երևան, Հայաստան, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ