14:17 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Մհեր Գրիգորյան

Ձմռանը գազը չի թանկանա. ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

ՀՀ փոխվարչապետը խոստանում է բանակցությունները շարունակվել այնքան, մինչև որ գտնվի գազի թանկացումը կանխող գոնե մեկ բաղադրիչ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ձմռան ամիսներին գազը չի թանկանա։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին հարցին:

«Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա:

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

Մհեր Գրիգորյանը նշեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև որ հնարավոր լինի գտնել գոնե մեկ բաղադրիչ, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխել գազի թանկացումը։

Փոխվարչապետը կարևորեց նաև տարածաշրջանում էներգետիկ համակարգերի ինտեգրացիան ու ՀՀ–ՌԴ–Իրան  շրջանակում էներգետիկ համագործակցությունը։

«Գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ». Մհեր Գրիգորյան

2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

Ըստ թեմայի

Շաքարյանց․ «Դժվար թե Իրանը փոխի տրանսկասպյան գազամուղի անցկացման հետ կապված իր որոշումը»
Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է. Իրանում ՀՀ դեսպան
Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել
թեգերը:
Մհեր Գրիգորյան, գազի սակագին, Ռուսաստան, Հայաստան, գազ

Գլխավոր թեմաներ