13:03 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Ցանցային սարքավորում

Իրանցի նախարար. «Մենք ուզում ենք կրկնապատկել Հայաստանի հետ ինտերնետ թրաֆիկը»

© Sputnik / Владимир Трефилов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (83)
37 0 0

Վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունն ամրապնդվել է, իսկ վերջերս Հայաստանը Եվրոպա դուրս գալու նոր տարանցիկ օղակ է դարձել թե՛ Իրանի, թե՛ Քաթարի համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Իրանն ուզում է կրկնապատկել Հայաստանի հետ ինտերնետ թրաֆիկի տարանցումը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, որը Երևանում մասնակցում է WCIT–2019 համաժողովին։

Նա նշեց, որ Իրանում գործում է օպտիկամանրաթելային գծերի ժամանակակից և հզոր ցանց։ Դրա շնորհիվ հանրապետությունը կարևոր օղակ է դարձել արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ համացանցի գլոբալ տարանցման մեջ։ Այժմ Իրանում գործում են ավելի օպտիկամանրաթելային գծերի ավելի քան 20 սահմանամերձ հանգույցներ հարևանների` Պակիստանի, Աֆղանստանի, Իրաքի, Հայաստանի հետ, ինչպես նաև ծովային միացություններ Պարսից ծոցով։

«Հայաստանը մեր կարևոր գործընկերն է, մեր ու հայ պրովայդերների միջև վաղուց լավ կապեր են հաստատվել։ Վերջին տարիներին մեր համագործակցությունն ուժեղացել է, իսկ հիմա մենք նպատակ ունենք կրկնապատկել տրաֆիկի տարանցումը», – հավելեց նախարարը։

Այսօր համաժողովի շրջանակում նա արդյունավետ հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ։

DigiTec 2019 ցուցահանդեսին, որն ընթանում է համաժողովին զուգահեռ, մասնակցում են մոտ 20 իրանական ընկերություններ։ Դրանց շարքում կան ընկերություններ, որոնք արդեն աշխատում են Հայաստանում։ Մի քանի հայկական ընկերություններ էլ արդեն աշխատում են իրանական շուկայում։

«Մենք շատ ուրախ ենք, ավելին` համագործակցության համար կա երկու երկրների քաղաքական կամքը», – հավելեց Ջահրոմին։

Նշենք, որ Հայաստանն արդեն վաղուց զբաղվում է ինտերնետ թրաֆիկի տարանցումով ոչ միայն տարածաշրջանի մասշտաբով, այլ նաև աշխարհի տարբեր մասերի։ 2019թ–ի փետրվարին ստորագրված փաստաթղթի համաձայն` Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները համագործակցում են՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերությունը։

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (83)

Ըստ թեմայի

Փաշինյան. Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ ԵԱՏՄ–ի և Իրանի էներգահամակարգերի միջև
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի
Որ չտուժեն հայ–իրանական հարաբերությունները. ինչ է առաջարկում իրանագետը ՀՀ կառավարությանը
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ