19:59 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տրդատ Սարգսյան

Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

© Photo / official site of the Prime minister of RA.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20220

Կառավարությունն ընդունեց մարզպետի` նախարարին ներկայացրած ազատման դիմումն ու դրա հիման վրա՝ վարչապետի կայացրած որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունը հաստատեց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի պաշտոնանկության որոշումը, որն արդեն կայացրել էր ՀՀ վարչապետը։

Մարզպետի պաշտոնանկության որոծումն ընդունվեց այսօր, կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, և այդ մասին հայտնել էր Sputnik Արմենիային։

Վայոց Ձորում փոխգնդապետի ծեծկռտուքի գործով ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

Մարզպետի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին Սարգսյանը հայտնել էր դեռ սեպտեմբերի 24-ին, Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։ Ինչպես հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել էր նա։

Վայոց Ձորի մարզպետը որոշել է լքել պաշտոնը․ հեռանալուց առաջ նա պարզաբանում է գրել

Հիշեցնենք` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

Գործի շրջանակներում մարզպետի օգնականն ու նրա եղբայրը կալանավորվել են։

Ըստ թեմայի

Վայոց Ձորի մարզպետի տեղակալն աշխատանքից հեռացվել է դիպլոմը կեղծելու պատճառո՞վ
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ
Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ
Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է
թեգերը:
պաշտոնանկություն, ՀՀ կառավարություն, Մարզպետ, Վայոց Ձոր, Տրդատ Սարգսյան

Գլխավոր թեմաներ