03:04 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ավետ Ադոնց. արխիվային լուսանկար

Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել

© Photo: official site of the MFA of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի հայերը ստիպված չեն լինի գալ Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսություններից ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր կլինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց գործող կարգում, որի գործողության ժամկետն ավրտվել էր դեռ անցյալ տարեվերջին` 2018թ.–ի դեկտեմբերի 31-ին։

Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան

«Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում»,- ասաց Ադոնցը:

Նշենք, որ այս կարգը մշակվել էր դեռ 2012թ.–ին։ Որոշման հիմքում ՀՀ իշխանությունը հաշվի էր առել Սիրիայում, Լիբանանում և Իրաքում տիրող լարված իրավիճակը։

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

Որպեսզի այդ պետություններում բնակվող հայերը ստիպված չլինեն գալ Հայաստանի անձնագիր ստանալու համար, կառավարությունն ընդունել էր տեղում անձնագրերի տրամադրման կարգ, որը պետք է գործեր մինչև 2018թ.–ի ավարտը։

Բայց, քանի որ անցած տարիների ընթացքում իրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ, կառավարությունն ստիպված եղավ որոշման ժամկետն ավելացնել ևս մեկ տարով։

Ըստ թեմայի

Սիրիայի կառավարական բանակը գրոհայինների երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Մարդիկ սկսել են ժպտալ. խաղաղ կյանքը հետզհետե վերադառնում է Սիրիա
Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը
թեգերը:
հայեր, Իրաք, Լիբանան, Հայաստան, անձնագիր, ՀՀ կառավարություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Սիրիա

Գլխավոր թեմաներ