00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից

© Sputnik / Asatur YesayantsАртур Давтян
Артур Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն ընդունեց դատաիրավական ռազմավարությունը, որով բացի իրավական ու կառուցվածքային բարեփոխումներից, նախատեսվում է նաև դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կառավարության ընդունած դատաիրավական ռազմավարության վերաբերյալ ՀՀ դատախազությունը մի քանի վերապահում ունի։ Այսօր կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան

Դրանցից հիմնականը վերաբերում է դատավորների աշխատավարձերը բարձրացնելու դրույթին։

«Ակնհայտ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում դատավորների նկատմամբ։ Իմ կարծիքով` դա արդարացված չէ։ Քրեական արդարադատության ոլորտը սկսվում է հետաքննիչից, հետքքննությունից, մինչև հասնում է դատարան։ Եթե շատ պարզ ասեմ` դատավորն արդեն իսկ հետաքննիչից այսօր մի 4 անգամ ավելի աշխատավարձ է ստանում, 2-3 անգամ ավելի է ստանում քննիչից, դատախազից»,– ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազը մտահոգություն հայտնեց, որ նման անհամարժեք մոտեցումները վաղ թե ուշ բացասական հետևանքների կհանգեցնեն։

Судебный молоток - Sputnik Արմենիա
Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դատախազի դիտարկմանը` միաժամանակ նշելով, որ ռազմավարության իրականացման ընթացքում բարձրացվելու են նաև համակարգի այլ օղակների ներկայացուցիչների աշխատավարձերը։

«Այո, ըստ էության, այնպես է ստացվել, որ դատավորների հարցն առաջին պլան է եկել բոլորիս հայտնի հանգամանքների բերումով և օբյեկտիվորեն, որովհետև, ըստ էության, դատավորները դատաիրավական համակարգի այսբերգի վերևում են»,– ասաց վարչապետը։

ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի Սիրիայում ստեղծված վիճակն ու ՀՀ դիրքորոշումը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ չհամաձայնեց փորձաքննությունների գործառույթը քննչական մարմիններից առանձնացնելու գաղափարի հետ։

Ի պատասխան` արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է միավորել փորձագիտական բոլոր մարմինները մեկ տեղ ու նաև հնարավորություն ստեղծել մասնավոր փորձագիտական կենտրոնների զարգացման համար։

Լրահոս
0