03:01 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Արմեն Գրիգորյան. արխիվային լուսանկար

Հայաստանը Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովելու հնարավոր տարբերակներ է քննարկում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին որոշ տեղեկություններ է հայտնել Սիրիայի հարցով` կառավարության դռնփակ քննարկման մասին։ 

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայի հայաբնակ բնակավայրերը ՀՀ իշխանության ուշադրության կենտրոնում են։ Այսօր կառավարությունում կայացած` սիրիական խնդրի վերաբերյալ դռնփակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու ապահովել Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունը, նաև պետք է հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք մենք կարողանալու ցուցաբերել»,– ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց նաև, որ մինչև օրվա վերջ քննարկումների արդյունքում վերջնական որոշումներ կկայացվեն։

Հայաստանի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, Սիրիայում որևէ վտանգ չի սպառնում, առաքելությունը մարտական գործողություններին չի խառնվելու։

«Քանի որ դա մարդասիրական առաքելություն է, չի կարող որևէ ձևով մասնակցուություն ունենալ որևէ մարտական գործողության»,–ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով,  ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։

Ըստ թեմայի

Մարդասիրական բեռը շուտով Հայաստանից կհասնի Սիրիա
Մարդիկ սկսել են ժպտալ. խաղաղ կյանքը հետզհետե վերադառնում է Սիրիա
Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան
թեգերը:
հայեր, հայ, ՀՀ կառավարություն, Սակրավոր, Թուրքիա, Սիրիա, Արթուր Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության խորհուրդ

Գլխավոր թեմաներ