00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով ում հետ է հաց կիսել. Վիտալի Բալասանյանի հայտարարությունների շուրջ աղմուկը չի լռում

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн
Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է իր գրառումը, որը վերաբերում էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Պաշտոնյաների միջանձնային հարաբերությունները չեն կարող ազդել Հայաստանի ու Արցախի պետական հարաբերությունների վրա։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

Արմեն Գրիգորյանը նաև մեկնաբանեց Բալասանյանի մասին իր գրառումը, որում վերջինին «խուլիգան» էր անվանել, ու դրա շուրջ հանրության արձագանքն այն մասին, որ ժամանակին ինքը «հաց է կիսել» Բալասանյանի հետ։

«Այդ հարցն առաջին հերթին իրեն պետք է տաք, հետո ինձ, որովհետև ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել, ու հիմա նման բան է ասում»,– ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև տարակուսանք հայտնեց այն տեսակետի շուրջ, թե արցախյան պատերազմում ավանդ ունեցող անձինք պետք է հավելյալ արտոնություններ ունենան։

Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Վիտալի Բալասանյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

«Այն ժամանակահատվածի վերաբերյալ, որում իրենք հերոսական վարքագիծ են դրսևորել ու մեծ ներդրում են ունեցել Արցախի հաղթանակում, ընդհանրապես չի քննարկվում։ Բայց այս հարցը կա և ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլև շատ այլ գործիչների կոնտեքստում է քննարկվում, որ եթե իրենք ժամանակին ներդրում են ունեցել, հիմա հավելյալ իրավունքներ ունենան»,– ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այդ ավանդն անվիճելի է, բայց լրացուցիչ իրավունքներ չի տալիս։

«Օրենքը չհարգելու իրավունք ոչ ոք չունի»,– ասաց նա։

Հիշեցնենք` իր վերջին հարցազրույցներից մեկում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նա վարչապետին մեղադրել էր ահաբեկչության մեջ:

Արման Գրիգորյանն էլ Facebook-ում արձագանքել էր այդ հայտարարությանը` նշելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն ոչ թե Արցախի նախագահի թեկնածուի պես է պահում, այլ խուլիգանի: Նա նշել էր, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ըստ Գրիգորյանի` 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ` դրանում նշված փաստերը հանգամանալից ստուգելու համար։

Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Հիշեցնենք` Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնից Բալասանյանն ազատվել էր 2019թ.–ի հունիսին։ Նա նաև ցանկություն էր հայտնել մասնակցելու Արցախում 2020թ.–ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։

Ի դեպ, 2016թ.–ի ամռանը, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, Վիտալի Բալասանյանը հուլիսի 21-ին միջնորդական առաքելությամբ Երևան եկավ։

Նրա միջամտության արդյունքում պատանդ մնացած ոստիկաններն ազատ արձակվեցին, ապա զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, կազմակերպվեց լրագրողների ու զինված խմբի անդամների հանդիպումը։

Բակո Սահակյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որևէ բան անել. «Ժողովուրդ»

Լրահոս
0