00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոնողական համակարգերը «պայթե՞լ են». քանի՞ միլիոն է բերել WCIT-2019–ը Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsКим Кардашян — американская звезда реалити-шоу, актриса, фотомодель (7 октября 2019) Еревaн
Ким Кардашян — американская звезда реалити-шоу, актриса, фотомодель (7 октября 2019) Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մասին հրապարակումները դեռ մի քանի ամիս կշարունակեն հայտնվել ամենատարբեր միջազգային պարբերականներում։ Դրանից հետո մասնագետները կհաշվարկեն, թե PR-ի տեսանկյունից Հայաստանին ինչ օգուտ բերեցին համաշխարհային համաժողովն ու նրա աստղային հյուրերը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով`  նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար։

В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց

Google Trends–ի տվյալներով` 2015 թվականին Armenia բառի հարցումը Google որոնողական համակարգում մեկ շաբաթվա ընթացքում աճեց 60%–ով։ Ավելի հատկանշական է այն, որ «Where Is Armenia» արտահայտության հարցումն աճեց 7,5 անգամ։ Ամենակոպիտ հաշվարկներով` հայրենիք Քիմ Քարդաշյանի  այցելության ժամանակ  Wikipedia–ում Հայաստանի էջ էր այցելել շուրջ 35 հազար լրացուցիչ ընթերցող։

Ի՞նչ կշահի Հայաստանը այդ տեսանկյունից WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումից հետո, որի շրջանակում Երևանն ընդունեց այնպիսի հայտնիների, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է, որը ժամանել էր երեխաների, զարմիկների և ավագ քրոջ` Քորթնիի ուղեկցությամբ, ամերիկահայ գործարար, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Выступление премьер-министра Никола Пашиняна на открытии WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

«Կոնկրետ գնահատական տալն այսօր դժվար է, քանի որ ուսումնասիրություններ դեռ չեն անցկացվել։ Կարող եմ միայն ասել, որ վարկանիշները դարձյալ շատ բարձր էին։ Եթե հիմա Google Trader–ում ստուգենք «Արմենիա» հարցման քանակը, ապա կարելի է տեսնել, որ դա ամենաբարձր կետին է հասել, և հենց հոկտեմբերի 8-ից»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց PR մասնագետ Տաթևիկ Սիմոնյանը։

Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ

Նրա խոսքով, սակայն, համահարաբերակցությունը, այսինքն այն, թե կոնկրետ ում անվան հետ են կապված հարցումները,  դեռ տեսնել հնարավոր չէ։

 «Երբ տվյալները կուսումնասիրվեն, ակնհայտ կդառնա, որ նման ակտիվությունը կապված է հենց Համաշխարհային համաժողովի հետ և կոնկրետ անձանց անունների, քանի որ միջոցառումը և նրա հյուրերը լայնորեն քննարկվում էին մամուլում։ Այսպես թե այնպես, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը պայթուցիկ էֆեկտ են առաջացրել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ազդեցիկ անձնավորություն է` «ինֆլյուենսեր»»,– նշեց Սիմոնյանը։

Բացի այդ, PR մասնագետի կարծիքով` մամուլում (հատկապես տեղական) լայնորեն լուսաբանվում էր ոչ միայն միջոցառումներին հայտնի հյուրերի մասնակցության փաստը, այլ նաև Հայաստան այդ մարդկանց այցը, նրանց գործողությունները, ինչպես նաև պատմական հայրենիքի հետ կապված նրանց հետագա ծրագրերը։

Президент Армен Саркисян встретился с Ким Кардашьян (8 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը ՀՀ նախագահի հետ նոր լուսանկար է հրապարակել

Օրինակ, թե որ ռեստորանում են ճաշել Քորթնին և երեխաները, ուր է այցելել Քիմ Քարդաշյանը, նրանց մկրտությունն Էջմիածնում, Ալեքսիս Օհանյանի գրքի շնորհանդեսը, Սերժ Թանկյանի խոստացած համերգը։

Սիմոնյանը բացատրեց, որ հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում իրադարձությանը, ինչպես նաև այս կամ այն հյուրի այցի հետ առնչվող բոլոր հրապարակումները։ Առանձնացվում են թոփային ԶԼՄ–ները, այնուհետև հաշվարկվում է, թե որքան կարժենար գովազդային հոդվածը այս կամ այն հեղինակավոր պարբերականների մեջ։ Ընդհանուր գումարից հանվում են միջոցառման կազմակերպման  ծախսերը։ Բացի այդ, հաշվի են առնվում նաև հիշատակումները սոցցանցերում, հեշթեգերը և այլն։

PR մասնագետն ավելացրեց, որ դեռ բազմաթիվ հրապարակումներ կլինեն, քանի որ միջոցառումից հետո 2 ամիսը ակտիվ ժամանակաշրջան է համարվում։ Բացի այդ, սպասվում է Հայաստանում նկարահանված դրվագներով Քարդաշյանների ռեալիթի շոուի թողարկումը,  և միայն դրանից հետո հնարավոր կլինի վերջնական ուսումնասիրություն կատարել։

«Ակնհայտ է, որ մենք կարող ենք խոսել շատ լավ արդյունքների մասին։ Հույս ունեմ, որ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է», – եզրափակեց նա։

Ավելի վաղ Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ կարևոր է նաև նեղ մասնագիտական միջազգային գիտաժողովների անցկացումը։

Мужчины за работой - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են Հայաստանում փոխվելու ինտերնետային IP հասցեները. պատասխանում է RIPE NCC–ի տնօրենը

«WCIT–ն իհարկե բավական հեղինակավոր համաժողով է, սակայն պետք է հասկանել, որ սա գործընթաց է, այսինքն, մի քանի ամիս անց այն կմոռացվի։  Հայաստանը միջազգային պրոֆեսիոնալ հանրության համար որոշակի կշիռ ձեռք կբերի, եթե նաև նեղ մասնագիտական գիտաժողովներ անցկացնի»,–ասաց նա։

Մարտիրոսյանն ավելացրել էր, որ ՏՏ ոլորտի շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դարձել աշխարհում, չէ՞ որ արդեն մի քանի ընկերություն միջազգային շուկա են դուրս եկել, և այսօրվա դրությամբ բավական մեծ ազդեցություն կունեն, ինչպես, օրինակ,  PicsArt–ը` լուսանկարների խմբագրման աշխարհում ամենահայտնի հավելվածը։

Երևանում հոկտեմբերի 6-9–ը անցկացված WCIT 2019ՏՏ համաշխարհային համաժողովը միջազգային մասշտաբներով տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր հարթակներից մեկն է։ Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ։

Լրահոս
0