21:41 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
33811

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը Սահմանադրական դատարանում չի քննարկվի։ ՍԴ–ն հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանում քիչ առաջ ավարտվեց Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով աշխատակարգային նիստը։ Գրեթե մի ամբողջ աշխատանքային օր տևած քննարկումից հետո ՍԴ–ն որոշեց մերժել ԱԺ դիմումը։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ աշխատակարգային նիստում որոշվել է մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։

Հիշեցնենք` ԱԺ դիմումը ՍԴ մուտք էր արվել երկուշաբթի` հոկտեմբերի 7-ին։ Այն վարույթ ընդունելու կամ մերժելու համար դատարանը 7 օր ժամանակ ուներ։ Վերջնաժամկետը լրանում էր այսօր` հոկտեմբերի 14-ին։

Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության նախագիծը` Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին։

Դիմումում 4 հիմք է ներկայացված Թովմասյանի պաշտոնանկության համար։

Նշվում է, որ նա իրավունք չուներ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վարույթին, քանի որ փոխկապակցված է ՀՀԿ–ի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ։

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Հրայր Թովմասյանը նաև Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կնքահայրն է։ Նա նախկինում մարտի 1–ի գործով դատավարությունների վերաբերյալ հրապարակային կարծիք է արտահայտել, մասնակցել քրգործի վարույթին, ինչը կողմնակալ վերաբերմունքի հիմքեր է տալիս։ Իսկ չորրորդ պատճառն այն է, որ բոլոր հանգամանքներն անտեսվել են Թովմասյանի կողմից ու նա չի հայտնել նիստին իր մասնակցության անհնարինության մասին։

«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)

Ըստ թեմայի

Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս
ԱԺ–ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր
Հրայր Թովմասյանի ճակատագիրը կորոշվի մինչև Նոր տարի, եթե երկուշաբթի պլանները չփոխվեն
Նախկին պաշտոնյան հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի սանիկը լինելու համար. փաստաբան
«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ