09:25 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Բերքահավաք Աղավնաձորում

Ջուրը լցնե՞լ, թե՞ ջրի գնով վաճառել խաղողը. աղավնաձորցիներն աջակցության կարիք ունեն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10210

Յուրաքանչյուր տարի խաղողի մթերման ժամանակ Վայոց Ձորի գյուղացիները բախվում են ձեռնարկությունների առաջարկած ցածր գներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի  — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Խաղողի բերքահավաքն այս տարի Վայոց Ձորի մարզի որոշ բնակավայրերի բնակիչների համար հեշտ չանցավ։ Անցած կիրակի Աղավնաձոր գյուղի բնակիչներն արդեն մի քանի ժամով փակել էին Երևան–Մեղրի մայրուղին ու բողոքում էին մթերման ցածր գների դեմ։ Հիմնական խնդիրը կապված է «խարջի» տեսակի խաղողի հետ. այն քմահաճ է, շատ խնամք է պահանջում, բայց գինին էլ համապատասխանաբար ավելի նրբաճաշակ է ստացվում։ Ընդ  որում, այդ տեսակն էնդեմիկ է` միայն այս տարածաշրջանում է  աճում։

Сбор и закупка винограда в селе Ахавнадзор
© Sputnik / Aram Nersesyan ,
Աղավնաձորում խաղողի բերքահավաք է

«Խարջիի» ընդհանուր բերքը Աղավնաձորում այս տարի կազմել է մոտ 180 տոննա։ Նախորդ տարի գյուղացիներն այդ տեսակը վաճառել են կիլոգրամը 450-470 դրամով։ Այս տարի իրավիճակը փոխվել է. մթերողները մեկ կիլոգրամի դիմաց պատրաստ են վճարել առավելագույնը 250-260 դրամ։ Ու դա այն դեպքում, երբ Արենի խոշորացված համայնքի (որում ընդգրկված է Աղավնաձորը) ղեկավար Հուսիկ Սահակյանի խոսքով` այս տարի խաղողն ընդհանուր առմամբ թանկացել է։ 

Сбор и закупка винограда в селе Ахавнадзор
© Sputnik / Aram Nersesyan ,
Աղավնաձորում խաղողի բերքահավաք է

«Արարատյան դաշտի խաղողը 10-20 դրամով թանկացել է։ Հիմա մեր գյուղացին կարող է հարցնել` այդ դեպքում ինչո՞ւ պետք է Վայոց Ձորի խաղողն էժանանա։ Հատկապես, որ «խարջին» ավելի սպեցիֆիկ համ ունի ու բացի դրանից, այն մշակելն ավելի դժվար է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սահակյանը։

Глава общины Арени Усик Саакян
© Sputnik / Aram Nersesyan ,
Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան

«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից

Համայնքի ղեկավարը նշեց, որ երեքշաբթի` հոկտեմբերի 15–ին, էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպելու և քննարկելու են խաղողի մթերման գները։ Սահակյանն այս իրավիճակից ելքը տեսնում է վերամշակող ձեռնարկությունների հետ եկարաժամկետ պայմանագրեր կնքելու մեջ։ Խոսքը հիմնականում Armenia Wine ու Պռոշյանի կոնյակի գործարանի մասին է։ Դրանք ամենախոշոր մթերողներն են, թեև ավելի փոքր ընկերություններ էլ կան։ Եթե լինեն  երկարաժամկետ պայմանագրեր, որոնց մեջ նշված կլինեն գնային սահմաններն ու մթերման մոտավոր ծավալները, գյուղացիները կիմանան` որքան ներդրում անեն գործի մեջ, որ հետո փաստի առաջ չկանգնեն։

Сбор и закупка винограда в селе Ахавнадзор
Asatur Yesayants
Աղավնաձորի խաղողի այգիներ

«Աշխատուժը թանկանում է, պատվաստանյութերը թանկանում են, խաղող աճեցնելը գնլաով էլ ավելի շատ նյութական ռեսուրս է պահանջում։ Գյուղացին պետք է ինչ–որ պատասխան ստանա, չէ՞»,–ասում է նա։

Գրեթե բոլոր գյուղացիները վարկեր ունեն, խաղողի վաճառքից ստացած եկամուտը նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Առաջարկում են գոնե 300 դրամով գնել խաղողը։ Հակառակ դեպքում` կարելի է խոսել զրոյական եկամտի, եթե ոչ կորուստների մասին։

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

Աղավնաձորի գյուղապետ Արամ Միքայելյանը նույնպես պնդում է, որ պետք է երկարաժամկետ պայմանագրեր կնքել։ Նրա խոսքով` իհարկե կարող են գնային փոքր տատանումներ լինել, բայց շուկայում այսպիսի իրարանցում ու խառնփոթ չի լինի։

Староста села Ахавнадзор Арам Микаелян
© Sputnik / Aram Nersesyan ,
Աղավնաձորի գյուղապետ Արամ Միքայելյան

«Եթե մեկ տարվա մեջ խաղողի գինը գրեթե 50%–ով ընկնում է` դա արդեն նորմալ չէ։ Դա մտածելու լուրջ առիթ է տալիս։ Գյուղացիները մտածում են` իսկ գուցե մթերողները գները տապալելու նպատակով պայմանավորվածությո՞ւն են ձեռք բերել։ Եկեք պայմանագիր կնքենք, գներ ֆիքսենք ու վերջ», – ասում է Միքայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Գյուղացիներից Պետիկ Մարտիրոսյանն ասում է, որ երկու ուսանող երեխա ունի, նրանց պահել է պետք, եկամտի միակ աղբյուրը խաղող աճեցնելն է։

Житель села Ахавнадзор Петик Мартиросян
© Sputnik / Aram Nersesyan ,
Աղավնաձորի բնակիչ Պետիկ Մարտիրոսյան

«Մենք գարնանից սկսած` աշխատում ենք խաղողի այգիներում, պարարտանյութ ենք գնել, ոռոգման գումար ենք տվել, աշխատող ենք վարձել, հիմա էլ պետք է բեռնատար վարձենք, որ մթերքը ձեռնարկություններ հասցնենք (գյուղացիներն իրենք են առաքումով զբաղվում,–խմբ.)։ Այդ ամենը մեծ գումարներ է պահանջում։ Այդ պատճառով էլ ասում ենք` եկեք գոնե 300 դրամով գնեք, որ մեր ծախսերը հանենք ու ձմեռվա համար մի փոքր գումար մնա»,–ասում է Մարտիրոսյանը։

Сбор и закупка винограда в селе Ахавнадзор
© Sputnik / Aram Nersesyan ,
Աղավնաձորի խաղողի այգիները

Եվս մեկ բարդություն կա. որոշ մթերողներ պատրաստ են վճարել միայն 2–3 ամսվա ընթացքում։ Դա նույնպես ձեռնտու չէ գյուղացիներին, քանի որ շուտով ձմեռ է, մթերք ու վառելիք գնել է պետք, հետևաբար, գումարը հիմա է հարկավոր։

Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Արենի համայնքի ղեկավարի խոսքով` մթերման ժամանակ ամեն տարի գնի խնդիր է առաջանում։  Ու այդպես` գրեթե 20 տարի։ Ամեն անգամ որևէ միջանկյալ տարբերակի են հանգում, բայց դրան երկար «կռիվներ» են նախորդում գյուղացիների ու ձեռնարկությունների միջև։ Փաստացի, շուկայական գները մթերողներն են թելադրում, իսկ գյուղացիները ստիպված են նրանց կանոններով խաղալ, հակառակ դեպքում` բերքը կփչանա, ու մեկ տարվա աշխատանքը ջուրը կընկնի։

Сбор и закупка винограда в селе Ахавнадзор
© Sputnik / Aram Nersesyan ,
Խաղողի բերք

Գյուղացիները հույս ունեն, որ կառավարական կառույցների միջնորդությամբ կհաջողվի փոխհամաձայնության գալ ձեռնարկությունների հետ։ Հակառակ դեպքում` կա՛մ ստիպված են լինելու բերքը չնչին գնով վաճառել, կա՛մ խաղողը կփչանա։

Ըստ թեմայի

Հիվանդություն Հայաստանի խաղողի այգիներում. պետությունը կօգնի՞ գյուղացուն
Ինչո՞վ է հեղափոխությունն օգնել հայկական խաղողին ու ի՞նչն է մոռացվել. փորձագետ
Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
թեգերը:
Վայոց Ձոր, գին, Գյուղ, Խաղող

Գլխավոր թեմաներ