21:13 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանը. արխիվային լուսանկար

Ռազմավարական զորավարժությունների արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանը գոհ է

© Photo : press office of the Government of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարությունում այսօր` հոկտեմբերի 14–ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ 

Խորհրդակցությունն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:

 «Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է»,–նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան

Վարչապետն ընդգծել է, որ այս ընթացքում կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար: 

«Մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, մեր պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար:

«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են

Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է զորավարժությունների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները:

Հիշեցնենք` Հայաստանում լայնածավալ ռազմավարական զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին և կրում էր «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» անվանումը։

Լայնածավալ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված էին նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Ըստ թեմայի

«Արարատ–Անտիտեռոր». Հայաստանում ԱՊՀ համատեղ հակաահաբեկչական վարժանք կանցկացվի
Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են
Դավիթ Տոնոյանն այցելել է բանակային կորպուսի զորամասեր. լուսանկարներ
Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան
Զորավարժությունների որակական փոփոխությունն առաջնագծի լարվածության արդյունք է. Հարությունով
թեգերը:
Արցախ, Հայաստան, Բանակ, Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան, Զորավարժություններ, զորավարժարան

Գլխավոր թեմաներ