23:30 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Արարատ լեռը

Forbes–ը պատմել է Հայաստանի և հայերի հյուրընկալության մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
180 0 0

«Անդրկովկասյան արահետի» հայկական հատվածը խիստ տպավորել է ամերիկյան հեղինակավոր պարբերականի հեղինակներից մեկին։ Forbes  հեղինակավոր պարբերականը հոդված է նվիրել «Անդրկովկասյան արահետ» զբոսաշրջային երթուղուն, որը կոչված է ցույց տալու Հայաստանի և Վրաստանի գեղեցկությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Դեպի Հայաստանի նոր անդրկովկասյան արահետ արշավ իրականացնելը հիանալի միջոց է հայկական մշակույթի մեջ ընկղմվելու»,–հենց այսպես է կին ճանապարհորդ Բրիաննա Ուլսոնը վերնագրել իր հոդվածը։

«Ամեն օր չէ, որ Time–ը (ամերիկյան ամսագիր,–խմբ.) արշավային արահետը ներառում է «Աշխարհի 100 ամենագեղեցիկ վայրերի» հեղինակավոր ցանկում։ Ըստ էության, սա առաջին անգամ է։ Եվ սա դեռ սկիզբն է այն փառքի, որը կունենա այս երթուղին...»,–գրում է հոդվածի հեղինակը։

«Անդրկովկասյան արահետի» երկարությունն ավելի քան 1800 մղոն է։  Այն միացնում է Հայաստանի, Վաստանի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ ամենագեղեցիկ շրջանները։

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին

«Ու թեև սրանք ամենաանհավանական լանդշաֆտներն են, որոնք ձեզ հաջողվել է տեսնել կյանքում, միայն նրանք չեն, որ արահետն այդքան յուրահատուկ են դարձնում։ Այս արշավի բացառիկությունը տեղացիների հյուրընկալությունն է»,–նշում է Բրիաննան։

Монастырский комплекс Ахпат
Հաղպատի վանական համալիր

Նրա ուղևորությունը սկսվել է Երևանից, այնուհետև` Սևանա լճից։  Դրանից հետո արահետն անցել է Կալավանի, Խաչարձանի, Գոշի, Դիլիջանի ազգային պարկի, Հաղարծինի գեղատեսիլ վայրերով, իսկ այնտեղից` դեպի Հաղպատի և Սանահինի վանքեր։

«Յուրաքանչյուր անկյուն բացարձակ անկրկնելի մի բան է առաջարկում»,–գրում է նա։

Աղջիկը հիացմունքով պատմում է ինչպես Գոշում գտնվող խանութ–հյուրանոցի մասին, այնպես էլ Խաչարձանի և Դիլիջանի հյուրատների` նշելով տերերի հյուրընկալության մասին։

Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

Село Гош, расположенное неподалеку от монастыря Гошаванк
© Sputnik / Lilit Harutyunyan
Գոշ գյուղը

Ինչ վերաբերում է սննդին, ապա ճանապարհորդուհին նշում է, որ հայկական խոհանոցն աշխարհում լավագույներից մեկն է։

Суп бозбаш
© Sputnik / А. Усанов
Հայկական սեղան

«Ամեն սեղանին անպայման պետք է թարմ կանաչիով ափսե լինի դրված, կողքին` թարմ լավաշ, տնական պանիր և թթու... Իսկ ճաշկերույթը պարտադիր ավարտվում է տնական փախլավայով», – պատմում է հոդվածի հեղինակը։

Пахлава
Փախլավա

Վերջում Բրիաննան պատմում է, թե ինչ պետք է հագնել այս գեղատեսիլ երթուղով ճանապարհորդելիս։

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում

Ըստ թեմայի

Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում գիտաարկածային զբոսաշրջության կենտրոն է բացվել
Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան
Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով
թեգերը:
Կին, Forbes, հոդված, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ