15:29 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Դեյվիդ ՄկՔենզի

«Մենք թքած կունենանք Ադրբեջանի կարծիքի վրա». ամերիկացի ռեժիսորը պատրաստ է ֆիլմ նկարել

© Photo : Andranik Taylor / Academyfilms
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24620

Ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզին պատրաստ է արցախյան հիմնախնդիրը ցույց տալ աշխարհին` առանց ծածկադմփոց անելու:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ճանաչված ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր (ԱՄՆ) Դեյվիդ ՄկՔենզին պատրաստ է Հայաստանի մասին ցանկացած ֆիլմ նկարել, անգամ այնպիսին, որը կարծարծի արցախյան հիմնախնդիրը: Նա այս մասին ասաց այսօր «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին նվիրված համաժողովում:

«Մենք մեր ֆիլմերում անդրադառնալու ենք Հայաստանի պատմությանը, մշակույթին, որի մի մասն էլ արցախյան հիմնախնդիրն է: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվել իրականում: Մենք չենք պատրաստվում ծածկադմփոց անել և թաքցնել այն, թե ինչ է տեղի ունեցել և այսօր էլ շարունակվում է: Ես ոչ մի խնդիր չունեմ, և եթե մենք Արցախյան պատերազմին վերաբերվող ֆիլմ ստեղծենք, ապա թքած կունենանք Ադրբեջանի և Թուրքիայի կարծիքի վրա»,- ասաց ռեժիսորը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

ՄկՔենզիիի ելույթի ընթացքում զգացվում էր, որ նա բավականաչափ տեղյակ է Հայաստանի պատմությունից և արցախյան հիմնախնդրից: Նա ցավով նշեց, որ մի հայ ընկեր ունի, որը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում և տեղյակ չէ արցախյան հիմնախնդրից:

Ռեժիսորը վստահ է, որ շուտով իրենց նկարահանած ֆիլմերի և հաղորդաշարների շնորհիվ ամբողջ աշխարհը կտեղեկանա Հայաստանի մասին, և զբոսաշրջիկներն ավելի շատ կայցելեն այստեղ:

Արդի հայ թատերագրությունը խոսում է լեհերեն

Հիշեցնենք, որ «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին ցուցադրվելիք լավագույն հինգ անվանագարգերում հաղթած ֆիլմերի և հեռուստահաղորդումների անուններն արդեն հայտնի են. դրանք կցուցադրվեն հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում 14.30-ին կցուցադրվի ռեժիսոր Սերգեյ Սարկիսովի «Ընտրություն» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում «թավշյա հեղափոխության» և խաղաղ ցույցերի մասին:

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

Ըստ թեմայի

Գյումրեցի դերասանները եղել են Ղրիմում. նրանց ֆիլմն ընդգրկվել է 10 լավագույնների ցանկում
Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել Տորոնտոյի կինոփառատոնում
Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է
Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, ֆիլմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ