21:19 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Երևանն ու Թբիլիսին պատրաստ են աշխատել երկկողմանի հարաբերությունների արդյունավետության բարձրացման վրա։ Գործադիրների ղեկավարները վստահեցրել են, որ դրա համար կանեն հնարավոր ամեն բան։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ուզում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ ձևավորել։ Այս մասին այսօր Երևանում վրացի գործընկեր Գերոգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Երևան է ժամանել այսօր` հոկտեմբերի 15–ին։

«Մենք արդեն հասցրել ենք շփվել պարոն Գախարիայի հետ ու բազում հարցեր ենք քննարկել։ Քննարկումների գլխավոր արդյունքը հետևյալն է` մենք վճռականորեն ենք տրամադրված երկու երկրների հարաբերություններում նոր արդյունքների հասնելու համար զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակման հարցում»,–ասաց Փաշինյանը ընդլայնած կազմով հանդիպման ժամանակ։

Վրաստանի վարչապետն իր հերթին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։

«Մենք ունեցանք արդյունավետ քննարկում, որը վերաբերում էր երկու երկրների պատմությանը, պատմական արժեքներին, երկու պետություններում ապրող մարդկանց։ Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Կայունությունը թույլ կտա մեզ էլ ավելի խթանել տնտեսական զարգացումը»,–ասաց Գախարիան։

Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Նրա խոսքով` երկրները լավ են համագործակցում միջազգային հարթակներում, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։

«Մենք կանենք ամեն բան, որ այդ համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ»,–նշեց Գախարիան։

Հիշեցնենք, որ Գեորգի Գախարիան մինչ վարչապետ դառնալը երկու անգամ եկել է Երևան. 2017թ.–ի հունիսին` Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և 2018թ–ի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։

Ըստ թեմայի

«Սպասում ենք Թբիլիսիի պարզաբանմանը». ԱԳՆ–ն` հայ լրագրողներին Վրաստան չթողնելու մասին
Թբիլիսիի համար շատ կարևոր է, կամ ինչու է Վրաստանի վարչապետը Բաքվից հետո գալիս Երևան
Վրաստանի ԱԳ նախարարը հայերենով է շնորհավորել Հայաստանի տոնը
Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր. տարակուսանք են առաջացնում Վրաստանը և Ուկրաինան
«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան
թեգերը:
Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Գեորգի Գախարիա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ